«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատավարությանն այսօր որպես վկա դատակոչվել էր Վարդան Պետրոսյանի առանձնատան հարևան Օնիկ Հակոբյանը:
Նա նշել է, որ դեպքի օրվա մասին շատ բան չի հիշում, քանի որ Աֆղանստանում ծառայելու տարիներին ունեցած խնդիրների պատճառով հիշողության մասնակի կորուստ ունի, բայց չունի համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Այնուամենայնիվ, վկան հիշել է, որ դեպքի օրը Վարդան Պետրոսյանի տանը նկարահանուներ են եղել, ներկա են եղել նկարահանող խմբի անդամները և Վարդանի քույրը՝ Աշխենը: Վկան նաև հիշել է, որ բակում դրված սեղանին օղու շիշ է եղել՝ նկարահանման նպատակով, որի մեջ, սակայն, օղու փոխարեն ջուր է եղել լցված:
Ի դեպ, Օնիկ Հակոբյանը վերջինն է եղել, որ վթարից առաջ խոսել է Վարդան Պետրոսյանի հետ, բայց, ինչպես վկան նշել է, զանգն ընդհատվել է ու այլևս չի կարողացել նրա հետ կապվել:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում