Ուկրաինայի արևելքում ներկայիս բռնության պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին հաղոդում է ITAR-TASS-ը։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի կացությունը նույն օրն ավելի վաղ հեռախոսով քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «Մենք համաձայնեցինք այն բանում, որ Ռուսաստանը պատասխանատու է Ոկրաինայի արևելքում բռնության համար»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախատեսում է ԱՄՆ այցելել սեպտեմբերին։
Օբաման նշել է, որ մտադիր է աջակցություն հայտնել Ուկրաինայի ժողովրդին, «երբ հաջորդ ամիս նախագահ Պորոշենկոյին կհանդիպի Սպիտակ տանը»։