«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման բաժնի պետ Ժիրայր Այվազյանին վերջերս ազատել են պաշտոնից: Այվազյանը երկար տարիներ էր այդ պաշտոնում, նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից է և երկար տարիներ զբաղեցնելով այդ յուղոտ աթոռը՝ համապատասխան «վերաբերմունք» է դրսևորել Թոխմախի Մհերի նկատմամբ: Թեև վարչական շրջանները քաղաքապետարանին են ենթարկվում, բայց համայնքում խոսում են, որ Այվազյանին ազատելու հրահանգն իջեցրել է անձամբ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ Այվազյանին կարելի է համարել Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի միջև պատերազմի «զոհերից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում