Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Բարեգործության գերիները

Հովիկ Աբրահամյանն արձագանքել է Տավուշի մարզից ամիսներ առաջ Ադրբեջանին գերի ընկած, հետո Հայաստան վերադարձված Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին՝ ֆինանսական օգնության համար: Աբրահամյանը 600 հազար դրամ օգնություն է տրամադրել, թեև այդ մասին տեղեկատվության մեջ չի նշվում՝ այդ օգնությունը նա անձնական գրպանի՞ց է հատկացրել, թե՞ պետական միջոցներից: Սակայն տվյալ դեպքում իրականում, ըստ էության, տարբերություն չկա, քանի որ օգնությունը, այսպես ասած, տեղին է և «արժանի» մարդու՝ դժբախտաբար արժանի, քանի որ շատ լավ կլիներ, որ Խոջոյանը գերի ընկած չլիներ և այդ օգնության կարիքն էլ չունենար: Նրան զանազան այլ պաշտոնյաներ են օգնել, ու կրկին պարզ չէ՝ անձնակա՞ն գրպանից, թե՞ պետության: Եվ կրկին, ըստ էության, այնքան էլ կարևոր չէ կոնկրետ տվյալ պատմության համատեքստում:

Սակայն առավել լայն համատեքստում խնդիրը դիտարկելու պարագայում մենք գալիս ենք իսկապես կարևոր, հասարակական, առանցքային նշանակություն ունեցող հարցի: Եթե օգնությունը ցուցաբերվել է պետական միջոցներից, ոչ անձնական գրպանից, ապա այստեղ իհարկե ստացվում է ոչ թե Հովիկ Աբրահամյանի կամ որևէ այլ պաշտոնյայի օգնություն, այլ հասարակության օգնություն տվյալ անձին: Սակայն շոշափվում է, բնականաբար, Հովիկ Աբրահամյանի կամ այլ պաշտոնյաների անունները: Այսինքն՝ եթե օգնությունը ցուցաբերվում է ո՛չ անձնական, այլ հանրային միջոցներից, ապա դուրս է գալիս, որ օգնողը հասարակությունն է, հարկատուները, սակայն շրջանառվում է, այսինքն՝ փիառվում է կոնկրետ պաշտոնյայի անուն:

Սա, մեղմ ասած, անարդար է, եթե ոչ պարզապես խորամանկություն կամ հնարամտություն: Խնդիրը, սակայն, էլ ավելի լայն է և առնչվում է նաև այն դեպքերին, երբ կոնկրետ պաշտոնյաներն են օգնություն ցուցաբերում: Ըստ էության, ստեղծվում է մի իրավիճակ, երբ այդ պաշտոնյաների անարդյունավետ կառավարման արդյունքում մարդիկ հայտնվում են ծանր հոգեբանական և ֆինանսական կացության առաջ, երբ բնակչության կեսը աղքատ և հոգեբանական վատ վիճակում է, իսկ պաշտոնյաները շքեղ նիստուկացի մեջ, և այդ նույն պաշտոնյաները, նրանց մի փոքր օգնություն տրամադրելով, կրկին զբաղվում են անձնական PR-ով, եթե նույնիսկ անձնական միջոցներից են հատկացումներ անում: Չէ՞ որ այդ մարդկանց կարիքը նույն այդ պաշտոնյաների ապահովվածության հետևանքն է:

Այսինքն՝ խնդիրը լուծում է պահանջում բոլոր դեպքերում, որպեսզի Հայաստանի քաղաքացուն նախ չդարձնեն կարիքի գերի, հետո էլ իրենց բարեգործությունների գերի՝ այդ բարեգործությունների երկար ու կարճ գովազդներով հանդերձ: Այսինքն՝ կոնկրետ դեպքում ըստ էության ստացվում է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած մարդը հայտնվում է բարեգործության գերության կարգավիճակում: Մինչդեռ նման իրավիճակների համար պետք է ձևավորվեն հասարակական-պետական մեխանիզմներ, երբ նման կարիքների դեպքում կցուցաբերվի օգնություն արդեն այնպիսի տարբերակներով, որոնք կփակեն առանձին պաշտոնյաների PR-ի գայթակղությունը, կփակեն նման շահագրգռվածության բավարարման ճանապարհները:

Հայաստանը պետություն է, ոչ թե ինչ-որ տարածք, որը այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի խնամակալության հույսին է: Այդ պետությունը պետք է իր քաղաքացիներին տարբեր կարգավիճակներում, տարբեր կարիքների դեպքում օժանդակության հանրային և պետական մեխանիզմներ ձևավորի, քանի որ հենց դա է պետության առանցքային գործառույթներից մեկը՝ ապահովել հանրային համակեցության այնպիսի պայմաններ՝ առօրյա և արտակարգ իրավիճակների համար, որպեսզի այդ հասարակության որևէ անդամ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով կախված չլինի որևէ կոնկրետ պաշտոնյայի բարի կամքից կամ մարդկային նկարագրից, այլ իր կարիքները բավարարի կամ օգնություն ու աջակցություն ստանա այդ մեխանիզմների միջոցով:

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում