Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է

Բանակում կեղծ լիդերների դիմակը պատռվեց մարտական գործողությունների ժամանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, վերջին ժամանակահատվածում բանակի շուրջ լայն հասարակական համախմբում եղավ, և բանակի ներսում ևս նկատվեցին համախմբման աննախադեպ տարրեր: Սահմանային միջադեպերից հետո կարծես թե ներքին խմորումներ այլևս չենք տեսնում, ինչո՞վ եք պայմանավորում:

Եթեհիշումեք 88 թվականը, 88 թվականընույնպեսօրհասականպահէրմեզհամար: Հայժողովուրդը,մեկ բռունցք դարձած,ոտքի կանգնեց և պայքարեց իր անկախության համար ու ձեռք բերեց այդ անկախությունը: Մենք համախմբված չենք եղել 1915 թվականին,և արդյունքը տեսանք, համախմբված ենք եղելՍարդարապատի ճակատամարտում,և արդյունքը տեսանք: Այսինքն՝ թե՛  մեր երիտասարդ սերնդի, թե՛ ավագ սերնդի գիտակցության մեջ հասունացել է այն միտքը, որ համախմբվածությունն է միակ երաշխիքը մեր ապագա բարեկեցիկ կյանքի ապահովման:

Բանակը ժողովրդի երեխան է, և բնական է, որ այդ համախմբվածությունից բանակը դուրս չէր կարող լինել:Եթե թերթենք պատմության էջերը, կտեսնենք, որ բոլոր տեսակի հեղափոխությունների լավ թե վատ շարժիչ ուժը եղել է երիտասարդությունը: Այն երիտասարդությունը, որ սովորում է բուհերում, և այն երիտասարդությունը, որը զենքով պաշտպանում է մեր երկիրը:

Մեկ այլ գործոն, որը եսէական եմհամարում, մեր ազգի բնույթն է, ազգային էությունը. պետք է ինչ-որ երևույթ, ինչ-որ դեպք լինի, որ մեր ժողովրդին համախմբի, և դա կարծես թե եղավ:

Մենք բանակ կոչվող երիտասարդություն ունենք, ունենք սպաներ, որոնք պատրաստ են ցանկացած քայլի՝ չխնայելով կյանքը, և ունեցանք դեպքեր:

Պարոն Կարապետյան, քանի որ ինքներդ էլ ասեցիք, որ բանակը հասարակության հայելին է, այնտեղ կան այնպիսի բարքեր, որոնք կան այսօր նաև բանակից դուրս: Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը փորձում է լիդեր լինել. Դա կա թե՛ բանակի ներսում, թե՛ բանակից դուրս: Այդ պահին բոլորը միահամուռ կերպով հասկացան, որ չես կարող յուրայինիդ նկատմամբ լիդեր լինել: Հիմա ինչպե՞ս դա պետք է պահենք:

-Ես էլ Արցախյան մարտական գործողությունների մասնակից եմ, կամավոր եմ գնացել, և բնական է՝ նույնիսկ կամավորական ջոկատների մեջ լիդերներ լինում են: Այստեղ լիդերները ոչ թե լիդերությունը օգտագործում էին իրենց անձը բարձրացնելու համար, այլ իրենց լիդերությամբ տանում էին իրենց հետևից այն մարտիկներին, այն կամավորներին, ովքեր ուղղակի զենք բռնող էին, կռվող: Այսօր չեմ կարող բացառել, որ մեր բանակում կան այնպիսի երիտասարդներ, ովքեր ձգտում են լիդեր լինել: Պատկերացրեք, որ բանակի լիդերները այդ օրհասական պահին դառնում են  առաջատար ուժը: Լիդերների խումբ կա, որ իսկապես լիդերներ են խաղաղ ժամանակ, և նրանց լիդերությունը կազմակերպչական է:

Կան նաև կեղծ լիդերներ, ովքեր ինչ-ինչ հովանավորներ ունենալով՝ կարող են բանակում իրենց դրսևորել որպես բարձր մակարդակի տղաներ, թույլ տալ իրենց այն, ինչ չի թույլատրվում բոլորին: Նրանք, հավատացեք, այդ սուտ լիդերները, երևում են, և նրանց դեմքը «պատռվում է» մարտական գործողությունների ժամանակ: Այդպիսի լիդերները փախուստի են դիմում, թաքնվում են համեստների թիկունքում: Նույնիսկ այն երիտասարդները, ովքեր խաղաղ պայմաններում շատ համեստ են, պարզվում է՝ մարտի դաշտում իսկական հերոսներ են: Հերոս Արմեն Հովհաննիսյանի խոսքը դարձավ թևավոր խոսք, որ «բոլոր պոստ պահող տղերքը թագավոր տղերք են»: Նրանք իսկապես թագավոր տղերք են, և այսօր իրենց թագավոր են զգում, որովհետև եղավ վտանգ, վտանգը իրենք իրենց ուժերով կանխեցին և հասկացան, որ իրենց համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, և համախմբվածությունը պետք է:

Եթե Ադրբեջանը այս հարձակումներից հաջողություններ ունենար, կարծում եմ՝ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ Պուտին-Ալիև զույգի կողմից լրիվ այլ պահանջներ կդրվեին մեր առաջ: Մեր նախագահը, փառք Աստծո, բաց ճակատով, հպարտ ներկայացավ՝ որպես հզոր պետության և հզոր բանակի հրամանատար:

Ինչ տողատակեր կարող էին լինել, որ չեղան: Այսինքն՝ նախապայմաննե՞րը նկատի ունեք՝ հողերի հանձնման տեսանկյունից:

-Կարող էր այդ պահանջը լինել և դրվեր՝ հիմքեր ունենալով: Ալիևը կասեր՝ պարո՛ն Սարգսյան, տեսեք, թե ինչ արեցինք մենք: Հարցը լրիվ այլ կլիներ, եթե հակառակորդը հաջողություններ ունենար:

Պարոն Կարապետյան, Ռուսաստանը Ադրբեջանի հետ պե՞տք է խոսեր Ադրբեջանի լեզվով՝ որոշակի շահերից ելնելով:

-Ես կարծում եմ՝ այո: Ինչու: Որովհետև Ռուսաստանը ոչ թե ազգին է պաշտպանում կամ պետությանը, այլ իր շահերի տերն է: Այսօր շահ ունի Հայաստանից, ուրեմն կանգնած է նրա կողքին, վաղը շահ կունենա Ադրբեջանից՝ կկանգնի նրա կողքին: Երկուսից շահ ունի, ուրեմն կփորձի դեպի իրեն տանել այդ պետությանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում