Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Հայ-թուրքական նոր գործընթացի ուրվագիծը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից ասել են, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Քերիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին խոսակցություն եղել է նաև ամիսներ առաջ: Այդ ժամանակ նշվում էր, որ պետքարտուղար Քերին Հայաստան կարող է ժամանել տարեվերջին: Սակայն շատ հավանական է, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան ժամանի ոչ թե ընթացիկ տարում, այլ ավելի ուշ, ասենք՝ 2015-ի ապրիլի 24-ին: Հայաստանի իշխանություններն այդ օրը Հայաստան են հրավիրել մի շարք երկրների նախագահների, այդ թվում և Թուրքիայի նախագահին:

Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն ապրիլի 24-ին Հայաստանում ներկայացված լինի ոչ թե նախագահ Բարաք Օբամայի, այլ պետքարտուղար Ջոն Քերիի մակարդակով: Այսինքն՝ ԱՄՆ-ը չի ցանկանում ապրիլի 24-ին Հայաստանում լինել նախագահի մակարդակով, ինչը բնականաբար ունի իր մի շարք պատճառները, մյուս կողմից էլ չի ցանկանում ապրիլի 24-ին ներկայացված չլինել Հայաստանում: Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ Քերիի Հայաստան այցելության ցանկության մասին տեղեկությունը հայտնի է դառնում այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին:

Ինչպես գիտենք, Հայաստանը կմասնակցի արտգործնախարարի մակարդակով: Գուցե այս մասնակցության գինը կլինի այն, որ ապրիլի 24-ին էլ Թուրքիան կընդունի Հայաստանի հրավերը, և չի բացառվում, որ հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված լինի Քերիի այցը, այսինքն՝ այն տեղի ունենա հայ-թուրքական ինչ-որ հանդիպման կազմակերպման նախաձեռնության շրջանակում: Ընդհանրապես, շատ հավանական է, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացին ԱՄՆ-ը հակադրի հայ-թուրքական նոր գործընթաց՝ փորձելով լուծել և՛ Հայաստանի համար ռուսական շանտաժը թուլացնելու խնդիր, և՛ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցման գործընթացը վերահսկելու խնդիր:

Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի հասարակության համար չափազանց անակնկալ գործընթաց էր: Մինչ այդ ոչ ոք չէր պատկերացնում, որ հայ-թուրքական դիվանագիտական այդպիսի մերձ գործընթաց կարող է տեղի ունենալ, որը կարող է ընդամենը մեկ տարվա ընթացքում հանգել համատեղ արձանագրությունների ստորագրման: Եվ այս առումով ակնհայտ է, որ Հայաստանի հասարակությունը նման գործընթացին պատրաստ չէր ադեկվատ արձագանքել և, ըստ այդմ, նաև ազդել Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա: Արդյունքում մենք ունեցանք արձանագրություններ, որոնցում ներառված են Հայաստանի շահերից չբխող դրույթներ: Այս գործընթացն այնուհանդերձ խափանվեց, խափանվեց անկասկած աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, որոնցում նվազեց հայ-թուրքական կարգավորման հրատապությունը կամ արդիականությունը, առավել ևս, որ այն բերել էր որոշակի անցանկալի հետևանքների՝ Կովկասում բարձրացել էր Թուրքիայի և Ռուսաստանի դերը:

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կփորձի հայ-թուրքական նոր գործընթացում իրականացնել այնպիսի մշակումներ, որոնք թույլ կտան կամ հնարավորություն կտան այս անգամ արդյունքում Կովկասը զերծ պահել թուրքական և ռուսական ազդեցության աճից: Ավելին, այս անգամ, ըստ ամենայնի, գործընթացի հիմքում կլինի հենց այն գլխավոր մոտիվը, որ դրանով փորձ արվի նվազեցնել ռուս-թուրքական ազդեցությունը Կովկասում: Սա նշանակում է, որ հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացը, եթե այն հաջողվի սկսել, պետք է ներառի լիովին այլ բովանդակություն, ինչի համար գուցե հարկ կլինի գործընթացում ներգրավված սուբյեկտների այլ կազմ և համամասնություն: Այսինքն՝ նոր գործընթացը չպետք է լինի բացառապես իշխանությունների մակարդակով իրականացվող, այն պետք է ներառի նաև զուգահեռ՝ ոչ առանձին, այլ զուգահեռ այլ ֆորմատներ, որոնք կհակակշռեն իշխանականը և կհաղորդեն այլ բնույթ ու բովանդակություն, բնականաբար՝ նաև այլ արդյունք:

Այստեղ Հայաստանի հասարակությունը պետք է պատրաստ լինի նոր գործընթացին ներգրավվելուն և թույլ չտալուն, որ այն վերածվի ֆուտբոլային դիվանագիտություն 2-ի, այլ լինի Հայաստանի շահերին համահունչ և լուծի ոչ թե Հայաստանում իշխանությունների լեգիտիմության խնդիրներ, այլ իսկապես նպաստի Հայաստանի համար տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում