Առավոտյան ժամը 10:45-ից վերսկսվել է Հյուսիսային Կովկաս –Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր առավոտյան ժամը 05:00-ից:
Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 27-ին առավոտյան ժամը 05:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: