Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Հասարակությունը դեռևս չի գտել այն ձևաչափը, որն առանց լուրջ ցնցումների կլուծի իշխանության լեգիտիմության խնդիրը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, հուլիսի 25-ից սկսած աննախադեպ լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական սահմանին: Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո իրավիճակը որոշակիորեն խաղաղվեց: Ի՞նչ եք կարծում՝ խաղաղությունը երկարատև կլինի՞՚:

-Այն հանգամանքը, որ այդքան կարճ ժամանակահատվածում արագ կերպով և կոնկրետ մեկ սուբյեկտի միջնորդությամբ իրավիճակը ռադիկալ կերպով դեպի լավը փոխվեց, այս հանգամանքը խոսում է այն մասին, որ իրականում եթե լինի ցանկություն չպատերազմել, ուրեմն որևէ ռազմական լայնամասշտապ գործողություն չի լինի:

Բայց դա չի նշանակում, որ նման կարգի էսկալացիաներ այլևս չեն լինի, որովհետև նախևառաջ մենք չգիտենք, թե ինչու եղավ դա, ինչ պատճառներ էին բերել այդ էսկալացիային և արդյոք այդ պատճառները վերացվել են: Այնուամենայնիվ, հավանականություն կա, որ նմանատիպ բախումներ ապագայում նույնպես կլինեն: Պետք է նշել նաև, որ իրավիճակը միջազգային ասպարեզում շատ արագ փոխվում է, և մենք տեսնում ենք, որ աննախադեպ գործընթացներ են լինում, և դրանց ի հայտ գալը կարող է ազդել նաև իրավիճակի փոփոխության վրա:

Այս ընթացքում թե՛ քաղաքական, թե քաղաքացիական դաշտում կոնսոլիդացիա եղավ, նույնիսկ այն ազատամարտիկների միջև, որոնք մշտապես դեմ են արտահայտվել գործող իշխանություններին: Քառյակը, որը 12 կետանոց պահանջներ է ներկայացրել իշխանություններին, որոնք չբավարարելու դեպքում աշնանը հանրահավքներ է խոստանում, արդյո՞ք չի փոխի առաջնահերթությունները: Արդյո՞ք նոր օրակարգ չի ձևավորվի՝ նշելով, թե այս պահին ունենք Ղարաբաղի, անվտանգության հարց, իսկ մնացած ամեն ինչ երկրորդ պլան է անցնում:

-Քառյակը բավականին մեղմ և երկարաժամկետ կտրվածքով ծրագիր-մոտեցում է մշակել: Ի սկզբանե պարզ է այդ թեժ աշունը, և սրացումը փոքր-ինչ չափազանցված է: Իհարկե հնարավոր է՝ լինեն հանրահավաքներ, դժգոհությունը իշխանությունների հանդեպ չի դադարելու և այլ բան սպասել պետք չէ: Բայց հարցն այն է, որ ընդհանուր հասարակությունը, հանրությունը դեռևս չի գտել այն ձևաչափը, որը սահուն կերպով,առանց լուրջ ցնցումների կլուծի իշխանության լեգիտիմության խնդիրը: Քանի դա չկա, ուրեմն բոլոր քաղաքական, քաղաքացիական սուբյեկտները փորձելու են ավելի մեղմ կերպով իրենց բողոքը դրսևորել: Եթե մարդն ավելի տարբերակ չի տեսնում, ուրեմն ռացիոնալ մտածողությունը բերում է նրան, որ այնպես անեն, որ իրավիճակն ավելի վատ չլինի: Մյուս կողմից էլ՝ մարդիկ չեն կարող հրաժարվել իրենց հայացքներից, իրենց քաղաքական ծրագրերից և շարունակելու են այն, ինչ որ նախկինում են արել: Իհարկե, արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցող գործընթացները նպաստում են, որ իշխանությունները որոշակիորեն լեգիտիմանան կամ գոնե նրան, որ հասարակության ավելի լայն զանգվածներ վստահեն իշխանություններին, և այս վերջին իրադարձությունները բերեցին նրան, որ շատ հոսանքներ դրեցին մի կողմ ներքաղաքական տարաձայնությունները՝ դա պետք է նշել նաև, որ դրական երևույթ է: Մենք տեսանք, որ նման բան Ադրբեջանում տեղի չունեցավ, այնտեղ խուճապային մթնոլորտ է, երկրի ղեկավարությունը ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերեց: Այդ հասարակությունը, որպես հասարկություն, շատ լուրջ խնդիրներ ունի, հայ հասարակությունը դրականորեն տարբերվում է, երբ զգում է՝ կա արտաքին վտանգ և այդ վտանգը չի հարցնելու՝ դու ինչ հարաբերություն ունես ոստիկանի կամ նախագահի հետ: Բայց քանի դեռ իշխանությունների լեգիտիմության խնդիրը լուծված չէ, իսկ դա նշանակում է, որ թույլ է հանրային վերահսկողությունը իշխանությունների նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները թափանիցկ չեն ու հաշվետու չեն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ արտաքին քաղաքական խնդիրները ցանկության դեպքում կարող են դառնալ մանիպուլյացիայի առարկա իշխանությունների կողմից՝ իրենց սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

Իսկ ընդդիմության համա՞ր: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը մշտապես պահանջել են նախագահի հրաժարական, իսկ մյուս ուժերը երբեք էլ դրան չեն ձգտել, և կարծես հարմար առիթ է հայտարարել, որ մենք ունենք Ղարաբաղի անվտանգության հարց և նպատակահարմար չենք գտնում իշխանությունների դեմ դուրս գալ: ԲՀԿ-ն 2008 թվականին կոալիցիայի մաս դարձավ հենց դա մեջբերելով, իսկ այն ժամանակ դեռ այսքան լարված իրավիճակ չկար սահմանին:

-Ոչինչ չի խանգարի նման հայտարարություն անել: Կարող է ասվել հետևյալը՝ մենք չենք հրաժարվում նրանից, որ պետք են փոփոխություններ, դժգոհությունները կմնան, բայց մենք պետք է փափուկ, աստիճանաբար պայքար մղենք և այնպես չանենք, որ մեր արտաքին քաղաքականության առումով խնդիրներ ունենանք, ու պետությունը տուժի, ուստի նպատակահարմար չենք գտնում պահանջել նախագահի հրաժարականը: Անսպասելի ոչինչ չի լինի:

Քաղաքացիական հասարակությունը հիմա հանրության մեջ շատ ավելի մեծ վստահություն ունի, քան քաղաքական ուժերը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք քաղաքական կյանքի թեժացման, աշխուժացման հետ մեկտեղ նրանք ևս չպետք է նոր մոտեցումներով և օրակարգով հանդես գան:

Խոսքը գնում է առանձին քաղաքացիական կեցվածք ցուցաբերող հանրույթների մասին, նրանք իսկապես վերջին շրջանում բավականին ակտիվ էին և որոշակի հաջողությունների էին հասել: Քանի որ նրանք ավելի վերահսկելի և ընթեռնելի են, ավելի մեծ վստահություն ունեն հանրության մոտ: Բայց հարցն այն է, որ քաղաքացիական խմբերն էլ պետք է տեսնեն, թե այս իրավիճակում նրանց գործողությունները որը պետք է լինի: Դեռևս չկա այդ մշակված ծրագիրը, շատ դեպքերում այդ ծրագրի մասին չի էլ խոսվում: Որտեղ որ խոսվում է, շատ լոկալ բնույթի է, իսկ առանց ծրագրի, առանց լուրջ համախմբման՝ քաղաքացիական այդ տարբեր խմբերը չեն կարող իրավիճակ փոխել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում