Վաշինգտոնը խոստովանել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը ԱՄՆ անվտանգության համար նույնիսկ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Ալ-Քաիդան»: Այդ հայտարարությունն արվել է լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունից հետո, գրում է RT-ն:
«Այդ սպառնալիքն ուղղակի և անուղղակի է: Ուղղակի, որովհետև այդ խմբավորման նպատակը իսլամական պետության ստեղծումն է, որը կարող է հարձակվել այլ երկրների վրա, և նա այդ մասին բացեիբաց հայտարարում է: Նախևառաջ, դա ուղղակի սպառնալիք է այդ տարածաշրջանի երկրների համար: Դրանցից ոչ մեկը չի կարող ենթադրել, որ ինքն անվտանգության մեջ է` լինի Թուրքիան, Քրդստանը կամ Իրաքը: Եվ հաստատ ոչ Ասադին, ոչ էլ Սաուդյան Արաբիային:
Դա նաև անուղղակի սպառնալիք է, քանի որ ակնհայտ է, որ խմբավորումը մարդիկ է հավաքագրել ողջ աշխարհից: Ոչ միայն չեչենների և ծագումով Արևելյան Եվրոպայից մարդկանց, այլ նաև արևմուտքից` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից: Ես դա քննարկել են Ֆրանսիայի իշխանությունների հետ, նրանք շատ անհանգստացած են այդ մարդկանց` երկիր վերադառնալով և այն բանով, թե ինչպիսի հմտություններ, հայացքներ և խախտումներ նրանք կարող են տանել իրենց հետ»,- ասել է ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գեներալ Ուեսլի Քլարքը: