Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ 92 տոկոս դեպքերում կարողացել են կոտրել Gmail փոստային ծառայության էջերը`օգտագործելով սմարթֆոնների հիշողության թույլ կողմերը: Այս մասին գրում է BBC-ն:
Փորձագետները կարողացել են մի շարք հավելվածների, այդ թվում Gmail-ին հասանելիություն ստանալ`հերթական հավելվածային ներբեռնման ծրագրի ներքո «թաքնված» վտանգավոր հավելվածի օգնությամբ:
Իսկ Goole-ի փոստային ծառայությունը, պարզվեց, ամենահեշտ թիրախներից է:
Փորձարկումները տեղի են ունեցել Android համակարգով, սակայն նրանց կարծիքով`դա կարելի է անել նաև այլ համակարգերի միջոցով: