ԱՄՆ-ում հեղինակային իրավունքների գրանցման բյուրոն հայտարարել է, որ գրանցման համար կընդունի միայն օրիգինալ ստեղծագործությունները, որոնք արվել են մարդկանց կողմից: Այս առումով օրինակ է բերվել կապիկի արած սելֆին, գրում է Engadget-ը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ համացանցում մեծ հայտնիություն են ձեռք բերել լուսանկարիչ Դևիդ Սլեյթերի լուսանկարները, որոնք արել են սև մակակաները: