Հայտնի դերասանուհի Եվա Լանգորիան էլեգանտ սպիտակ զգեստով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը, գրում է Viva.ua-ը:
39-ամյա աստղը Մայքլ Բերիի «Ֆրանտերա» դրամայի պրեմիերային հայտնվել է սպիտակ զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը:
Նշենք, որ «Ֆրոնտերայում» Եվան խաղում է հղի կնոջ դերը, որն ապրում է Մեքսիկայում և ստիպված է անցնել ԱՄՆ-ի սահմանը, որպեսզի օգնի ամուսնուն, ով անօրինականորեն մեղադրվում է սպանության մեջ: Մեքսիկական արմատներ ունեցող դերասանուհու համար այս դերը իսպաներեն լեզվով առաջինն էր: