«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծություններից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը: Այս օրերին տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում շատերին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միայն հրամանատարական հավաքի մասնակիցներին սննդով ապահովելու համար մոտ 3 մլն դրամ է ծախսել: Այդ գումարով սնունդ է գնվել 600 հոգու համար, այսինքն՝ 1 անձի համար 5 հազար դրամի չափով: Իսկ սննդի տրամադրման գործընթացը, ինչպես ավանդաբար, իրականացրել է «Զինառ» ՓԲԸ-ն, որը մշտապես հաղթում է Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում