Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է պարտքի դիմաց ընդունել համալիրի գույքը և նրա սեփականության իրավունքը գրանցել ՊՆ-ի հաշվե կշռին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ մարզահամերգային համալիրի պարտքը պետությանը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում