Friday, 26 04 2024
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ

«Ղարաբաղյան խնդիրը, ցավոք, ունի միայն ռազմական լուծում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, նյույորքաբնակ Հայկ Ա.Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, Սոչիում տեղի ուենցած եռակողմ հանդիպումից հետո Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարեց, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Փարիզում կամ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում՝ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների ջանքերով: Դա պարզապես հանդիպում է լինելու Սոչին հավասարակշռելու համա՞ր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է առաջընթաց լինի:

-Այսօր, «Իսլամական պետության» վերելքով և դրան ուղեկցող իսլամական ծայրահեղականության բուռն ծաղկումով պայմանավորված, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով նոր իրավիճակ է ստեղծվել աշխարհում: Գործընթացները շատ ավելի մասշտաբային են, քան առերևույթ կարելի է կռահել: Այժմ բոլոր՝ քիչ թե շատ ակտիվ պետությունները առավել ինտենսիվ են գործում: Տեղի է ունենում շահերի և դաշինքների վերաձևում, և հայ-ադրբեջանական հակամարտությունն այլևս անհրաժեշտ է այդ համատեքստում դիտարկել: Անշուշտ, եթե իրոք հանդիպում կայանա Փարիզում, ապա դա կլինի միայն Արևմտյան բլոկի ակտիվությունը և մասնակցությունը վերահաստատելու նկատառումով: Որևէ արդյունք, սակայն, դրանից չի լինի: Կրկնում եմ` որևէ արդյունք անկնկալելը բացարձակապես անխոհեմ է: Տարիներն ու ժամանակը, ինչպես նաև իրերի ներկա դրությունը փաստում են, որ Ղարաբաղյան խնդիրը, ցավոք, չունի այլ լուծում, քան ռազմականն է, և այդ ուղղությամբ իր նախապատրաստությունն Ադրբեջանը հետևողականորեն կատարում է:

– Սոչիում ոչ մի գրավոր համաձայնություն և պարտականություն հակամարտող կողմերը ձեռք չեն բերել, այսինքն՝ իրավիճակը ամեն պահի կարող է նորից սրվել: Ի՞նչն է խանգարում վերադառնալ 94 թվականի պայմանավորվածություններին, արդյոք միայն բանակցություններում Ղարաբաղը որպես կողմ ներգրավե՞լը:

-Ղարաբաղը որպես կողմ ներգրավելը կարևորագույն հանգամանք է, սակայն ո՛չ խնդրի լուծման հարցում ամենաէական դետալը: Այսօրվա երկրաքաղաքականությունն առավել պրագմատիկ է, քան երբևէ: Ադրբեջանը միայն մեկ լուծում է ակնկալում, և այդ լուծումը, ինչպես ասացի` ռազմականն է: Քանի դեռ Ալիևն իշխանության է` որևէ բան ադրբեջանական մոտեցման մեջ չի փոխվելու: Դա անկասկած է: Եթե Ադրբեջանում հեղաշրջում կամ իշխանափոխություն լինի, բացառված չէ, որ իշխանության գան իսլամիստները, որոնք այս պահին երկրի բնակչության բավական փոքր տոկոսն են կազմում, սակայն քաոսի պայմաններում միանգամայն ունակ են իրենց արտասահմանյան գաղափարակիցների աջակցությամբ քաոս ստեղծելու: Այդ քաոսը, սակայն, կարող է և քաոսային պատերազմ հրահրել Հայաստանի դեմ: Այնպես որ` ամեն դեպքում, մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք ռազմական լայնածավալ և նոր տիպի գործողությունների սցենարին:

-Տեսակետներ կան նաև, որ Հայաստանը Սոչիում փրկեց Մինսկի ձևաչափը: Սերժ Սարգսյանի հայտարարությունները իսկապե՞ս փորձ էին՝ պահպանելու այդ ֆորմատը, գուցե մինչև Մինսկի խմբի կողմից էական գործողությունների անցնելը:

-Սարգսյանը առանձնահատուկ ոչինչ չարեց Մինսկի խմբի ձևաչափը փրկելու համար, որովհետև Սարգսյանը չէ, որ պետք է կամ կարող է այն «փրկել»: Նույնպես` Ալիևը չէ, որ այն փրկելու կամ կործանելու ուժ ունի: Այս պահին երեք խոշոր խաղացողների համար շարունակում է ձեռնտու մնալ Մինսկի ձևաչափը: Որ պահին որ այն դադարի արդիական լինելուց, եթե, իհարկե, այդպիսի պահ երբևէ առաջանա, այն կդադարի գոյություն ունենալուց: Եվ այդ գործընթացում ո՛չ Հայաստանը, և ո՛չ Ադրբեջանը ասելիք չեն ունենա: Պետք է հասկանալ, որ բոլոր այդ բանակցային ձևաչափերն այլևս ներկայիս աշխարհում իրական դեր չեն խաղում: Միջպետական, միջէթնիկ և միջկրոնական նոր վերաձևումների նոր դարաշրջանում զենքն ու արյունը դարձյալ, ցավոք, ամենակարևոր գործոններն են դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում