Իր անունը նշել չցանկացող պաշտոնյան Վաշինգտոնում ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները դեռևս մինչև համապատասխան տեսագրության հրապարակումը ԱՄՆ-ին զգուշացրել են լրագրող Ջեյմս Ֆոլիին գլխատելու իրենց մտադրության մասին: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Այսպիսով, գրոհայինները վրեժ են լուծել Իրաքում հասցված ավիահարվածների համար:
Հայտնի չէ, սակայն, արդյոք ԱՄՆ իշխանություններին նախապայմաններ են առաջարկվել, թե ոչ: