Wednesday, 08 05 2024
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին

Ս․ Ֆրեյզեր․ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարը ուկրաինական ճգնաժամի խորապատկերին

Հայ-ադրբեջանական հաճախակի մոռացվող հակամարտությունն այս ամառ պայթեց ՝ վերածվելով 1994թ. հրադադարից հետո ամենալուրջ լարվածության, ինչի հետևանքով վերջին շաբաթների ընթացքում զոհվեց առնվազն 18 զինվոր: Կռվի այս ալիքը ոչ միայն ցույց է տալիս, որ նոր լայնածավալ պատերազմի սպառնալիք կա, այլև թույլ է տալիս Ռուսաստանին հանդես գալ որպես միջնորդ՝ պաշտպանելու համար իր իսկ դերակատարությունը Կովկասում, Atlantic Council-ում հրապարակված իր հոդվածում գրում է միջազգային քաղաքական վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը: Նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը, առաջնորդվելով իր ազգայնական, իմպերիալիստական արտաքին քաղաքականությամբ, կարծես թե ցանկություն էլ չունի իսկապես լուծել խնդիրը, որը սպառնում է տարածաշրջանում գազի, նավթի անվտանգ տեղափոխմանը և Արևմուտքի այլ շահերի:

Կրակոցները, մարդկային զոհերի հանգեցնող և սաբոտաժային հարձակումները տարածաշրջանի ավտոկրատներին հնարավորւթյուն տվեցին շեղել հանրության ուշադրությունն իրենց բռնի քաղաքականությունից: Պուտինն այդ կռիվներն օգտագործեց իրեն որպես խաղաղարար ներկայացնելու համար՝ կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել Սոչիում օգոստոսի 9-ին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրավիճակի սրումն օգտագործեց շեղելու ուշադրությունը հասարակական կազմակերպությունների նկատմամբ իր խիստ բռնաճնշումներից: Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են հայտնի մարդու իրավունքների ակտիվիստների, այդ թվում հայ-ադրբեջանական երկխոսության բազմամյա ջատագովներ Լեյլա և Արիֆ Յունուսներին՝ նրանց մեղադրելով լրտեսության, դավաճանության, խարդախության և հարկերից խուսափելու մեջ: Ձերբակալվել են նաև այլ հայտնի ակտիվիստներ, կամ նրանց հաշիվները սառեցվել են:

Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը հայտնել են, որ հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը ընկած ժամանակահատվածում զոհվել է 18 զինվոր, գրում է Ֆրեյզերը՝ նկատելով, որ պաշտոնական թվերը հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Սա լուրջ լարվածություն էր սահմանին՝ հաշվի առնելով, որ տարեկան միջինը զոհվում է շուրջ 30 մարդ՝ հիմնականում դիպուկահարների հարվածից կամ ականի վրա պայթելու հետևանքով:

http://cs417120.vk.me/v417120579/e65/MJ9UM1ZIbzQ.jpg

Այս լարվածությունն առաջ եկավ 2004թ. հրադադարից 20 տարի անց, ինչը հակամարտությանը վերջ տալու առաջին քայլն էր, գրում է Ֆրեյզերը: Բայց հետագա քայլերը՝ զորքերի հետքաշում, խաղաղապահների տեղակայում և փախստականների վերադարձ, երբեք տեղի չունեցավ: Էթնիկ հայկական զորքերը շարունակում են պահել Լեռնային Ղարաբաղը, որը անկախություն հռչակեց Ադրբեջանից, ինչպես նաև Ադրբեջանի տարածքի 7 հարակից շրջաններ: Ադրբեջանը նավթից ստացված իր շահույթն օգտագործել է երկրի ռազմական բյուջեն ավելացնելու վրա՝ անցյալ տարի այն հասցնելով 3.7 մլրդ դոլարի, ինչը 20 անգամ ավել է, քան մեկ տասնամյակ առաջ: Օգոստոսի 7-ին Twitter-ում նախագահ Ալիևը ընդգծեց իր մտադրությունը՝ հետ բերել կորցրած հողերը՝ ասելով, որ «վերջին տարիներին մեր ձեռք բերած ռազմական տեխնիկան և զինամթերքը թույլ են տալիս իրականացնել ցանկացած առաջադրանք», հիշեցնում է Ֆրեյզերը:

Լարվածության պատճառը մեծապես այն է, որ բանակցային գործընթացում անհետացել են բոլոր հեռանկարները: 1990-ականների սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցությունները 2011թ. հետո որևէ առաջընթաց չեն գրանցել: Հայաստանը և Ադրբեջանը դրանց տապալման մեջ փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Բաքուն նաև որոշակիորեն պատասխանատու է համարում Ռուսաստանին, որը պահանջում է ռուս խաղաղապահներ տեղակայել՝ անվատանգություն ապահովելու համար: 600 հազար փախստականներ բեռի տակ կռացած և տարածքի 14 տոկոսը կորցրած Ադրբեջանը 2012թ. հետո ասում է, որ բանակցություններն ընդհանուր առմամբ սառեցված են:

Ինչպես է ուկրաինական ճգնաժամը բարդացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ուկրաինական ճգնաժամը խորացնում է հույսի բացակայության զգացողությունը: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ի չիք են դարձնում այն սկզբունքները, որոնց շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնվել էին բանակցել. ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Դա Ադրբեջանին առաջարկում է, որ նա նույնպես կարող է արագ հարձակում ձեռնարկել կորցրած տարածքները հետ ստանլու համար՝ ստանալով միայն սահամանափակ միջազգային դիմադրություն:

Երբ Ադրբեջանը լսեց, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը հաստատուն կերպով պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում դեմ քվեարկեց Ռուսաստանին: Ադրբեջանը հույս ուներ այդ ձայնն օգտագործել՝ հիշեցնելու Արևմուտքին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը, որոնք 1993թ. հետո այդպես էլ չեն իրագործվել: Բայց այժմ շատերը Բաքվում հիասթափված են, որ ԵՄ/ԱՄՆ ջանքերը սահմանափակ արդյունք տվեցին, և դա համարում են ևս մեկ ապացույց առ այն, որ Արևմուտքն անկարող է երաշխավորել տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բացի այդ, Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավումը թուլացնում է ինքնորոշման իրավունքը, ինչը Ադրբեջանը և Հայաստանը համաձայնվել են, որ պետք է լինի կարգավորման երրորդ սկզբունքը: Ռուսաստանի կողմից մարտի 19-ին Ղրիմի հանրաքվեի ակնհայտ և լիակատար շահարկումը արմատախիլ են անում այն ամբողջ գաղափարը, որ նման ընտրությունները կարող են օգտագործվել որպես ինքնորոշման գործողություն, օրինակ, որպես Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու ջանքերի մի մաս:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացին նաև մեկ այլ կողմից: Կրեմլի ռազմական ներխուժումն ակնհայտորեն խախտեց 1994թ. Բուդապեշտի հուշագիրը, որում Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Միացյալ թագավորությունը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տվեցին իր հետխորհրդային միջուկային զինանոցից հրաժարվելու դիմաց: Դա ցույց է տալիս, որ հազիվ թե Հայաստանն ընդունի նման երաշխիքներ իր զբաղեցրած տարածքներից հրաժարվելու դիմաց:

Շղարշ ավտոկրատների համար

Ռուսաստանի համար, հակամարտության սրման ամառվա այս ալիքը օգնեց շեղել ուշադրությունն Ուկրաինայի հարավ-արևելքից, որտեղ ուկրաինական զորքերը հաջողության են հասնում Կրեմլին հավատարիմի ուժերի դեմ: Մոսվան շատ արագ կերպով իրեն հայտարարեց միակ խաղաղարար՝ հավաքելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Սոչիում: Այդ քայլով նա շրջանցեց Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային միջնորդության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարութան ջանքերը: Սա կարող է ծանոթ թվալ. 2008թ., երբ Ռուաստանը ներխուժեց Վրաստան, նա դարձյալ իր վրա վերցրեց հայ-ադրբեջանական բանակցությունները՝ մասնակիրորեն հաջողության հասնելով Ռուաստանի ազդեցությունը վերահաստատելու հարցում: Այս ամառ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը Մոսկվային մեկ այլ հնարավորություն է տալիս Հարավային Կովկասում խաղաղություն կամ պատերազմ հաստատելու իր ունակությունները ցուցադրելու համար, կարծում է Ֆրեյզերը:

Պատերազմը նաև որոշակի շղարշ է ապահովում նախագահ Ալիևի համար՝ Ադրբեջանի ՀԿ-ների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների ճանապարհին: Ապրիլին լրագրող Ռաուֆ Միրկադիրովը արտաքսվեց Թուրքիայից և անմիջապես ձերբակալվեց Բաքվում՝ մեղադրվելով Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Հուլիսի 30-ին, չնայած թույլ առողջական վիկակին, բանտ ուղարկվեց Ադրբեջանի ամենահնչեղ իրավապաշտպաններից մեկը՝ Լեյլա Յունուսը: Նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, որն ամբողջ աշխարհում հարգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և իսլամի ոլորտում իր աշխատանքով , բանտարկվեց օգոստոսի 5-ին: Իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովը և Ինթիգամ Ալիևը ձերբակալվեցին օգոստոսի առաջին շաբաթին: Միջազգային դոնորների կամ նրանց գործընկերների տեղի գրասենյակների դեմ հետաքննություն է սկսվել, կամ նրանց հաշիվները սառեցվել են:

Հայաստանում ՀԿ-ների նկատմամբ թշնամանքն այդքան էլ խորը չէ, կարծում է Ֆրեյզերը, բայց երկիրն այսօր առավել շատ, քան երբևէ, կախված է Ռուաստանից, և Հայաստանում նկատվում են Մոսկվայի կողմից առաջնորդվող ճնշումների տարրեր:

Այս ամառ լայնածավալ պատերազմի վերսկսկման համար պայմանները շատ ավելի ուժեղ էին, քան երբևէ 1990-ականների վերջից: Չնայած տարածաշրջանում մյուս ճգնաժամին՝ Վաշինգտոնի, Բեռլինի, Լոնդոնի, Փարիզի և այլ խոշոր մայրաքաղաքների կառավարությունները չպետք է արհամարհեն Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք ցանկանում են ունենալ այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գոնե այնքան հնարավորություն, որքան ունեն այսօր Ուկրաինայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում