Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Ես ուրիշ տիպի մարդ եմ․ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը՝ նոր պաշտոնում իր անելիքների մասին

Օրեր առաջ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ նշանակվեց ոստիկանության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը, ով երկար տարիներ աշխատել է ներքին գործերի, ապա արդեն՝ ոստիկանության համակարգում: Երկար տարիներ նա եղել է Կոտայքի մարզի ոստիկանապետը: Ոստիկանության համակարգի երկարամյա աշխատողի նշանակումը քրեակատարողական հիմնարկում, այն էլ՝ ամենախնդրահարույց «Նուբարաշեն»-ում, բավական անհասկանալի թվաց: Իսկ մամուլում գրվեց, որ նրա նշանակման հիմնական պատճառն այն է, որ Ստեփանյանը բարեկամական-ջերմ ընկերական հարաբերությունների մեջ է գեներալ Սեյրան Սարոյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, ինչն էլ մեծ դերակատարություն է ունեցել:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռուբիկ Ստեփանյանի հետ:

 – Պարոն Ստեփանյան, Դուք երկար տարիներ աշխատել եք ոստիկանական համակարգում, սակայն նշանակվեցիք ՔԿՀ պետ: Ինչպե՞ս եք գլուխ հանելու, եթե երբևէ չեք աշխատել այս ոլորտում, որը համարվում է բավական խճճված և փակ:

– Գիտեք, ժամանակին քրեակատարողական հիմնարկները ենթարկվում էին ներքին գործերի նախարարությանը, և մենք այդ ժամանակ համատեղ աշխատել ենք: Այ, էդ պատճառով այս ոլորտը ինձ այդքան էլ խորթ չէ: Ինձ ծանոթ բնագավառ է, պրոբլեմներ չկան առանձնապես:

 – Քանի որ պնդում եք, թե ոլորտը Ձեզ ծանոթ է, կնշե՞ք, թե պաշտոնը ստանձնելուց հետո հատկապես ո՞ր խնդիրներն են Ձեզ համար դառնալու առաջնային և հրատապ լուծում պահանջող:

– Գիտեք ինչ կա, ճիշտն ասած՝ դեռ երրորդ օրն է, ինչ ես աշխատում եմ, դեռ ուսումնասիրում եմ, խնդիրներն ուսումնասիրման փուլում են: Դեռ շուտ է ինչ-որ բաներ ասելը: Տեսական դեռ նայում եմ, տեսնեմ՝ ինչ խնդիրներ կան:

 – Բայց «Նուբարաշենը» համարվում է ամենախնդրահարույց հիմնարկը: Խնդիրներ կան ցմահների հետ կապված, գերծանրաբեռնվածությունը արդեն գերխնդիր է Ձեր ղեկավարած հիմնարկում: Ինչպե՞ս եք լուծելու այս խնդիրները:

– Այո, լիքը բաներ կան՝ կապված կալանավորների տեղաբաշխման, դիմում-բողոքների հետ: Այո, ցմահների հետ կապված խնդիրներ կան, բայց դրանք ավելի շատ օրենքի հետ են կապված, քան մեզ հետ: Տեսնենք՝ ինչ կստացվի: Ցմահներն էլ, տեսնում եք, էլի օրենքի, օրենքի փոփոխության հետ կապված խնդիրներ են: Մնացածը՝ օրենքով ինչ նախատեսված է, իրենք օգտվում են այս լիազորություններից: Ուրիշ բան ինչ կարող ենք անել նրանց համար: Ինչ վերաբերում է գերծանրաբեռնվածությանը, ապա տեղյակ եք, որ Արմավիրում նոր ՔԿՀ են կառուցել ու մինչև սեպտեմբեր շահագործման կհանձնվի, և մեր հիմնարկը կթեթևանա:

 – Պարոն Ստեփանյան, «Նուբարաշենը» նաև համարվում է ամենակոռումպացված ՔԿ հիմնարկը: Այնտեղ սահմանված են ամենատարբեր սակագներ՝ սկսած հանձնուքը հասցեատիրոջը փոխանցելուց, վերջացրած տարբեր տեսակի թմրամիջոցներ ներս անցկացնելով: Այդ առումով կոռուպցիան վերացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

– Երբ նշանակվեցի, նախարարի, վարչության պետի պաշտոնակատարի առաջին հանձնարարականը հենց դա էր: Այդ ուղղությամբ ամեն քայլ պետք է անենք, որ կոռուպցիան նվազի, մեղավորները պատժվեն, որ նորմալ լինի: Փորձում ենք ամեն ինչ անել, որ լավ լինի: Փորձում ենք և կադրային հարցեր լուծել, որ լավ լինի, և այլ հարցեր: Ամեն դեպքում ամեն ինչ անելու ենք, որ կոռուպցիան նվազի միանգամից: Դե, «Նուբարաշենը» մի քիչ փակ, քողարկված հիմնարկ է, միանգամից չենք կարող, բայց իրավիճակը տիրապետելի է, խնդիր չկա, և կարճ ժամանակում ամեն ինչ կընկնի իր տեղը:

 – Կադրային կրճատումներ, փոփոխություններ է՞լ են լինելու:

– Եթե մարդն իր պարտականությունները նորմալ կատարի, աշխատանքը կատարի, ուրեմն կաշխատի, իսկ եթե չկարողացավ այսօրվա պահանջները, իմ դրած խնդիրները լուծել, ապա կփոխարինվի:

Ես ընդհանրապես ուրիշ տիպի մարդ եմ: Կադրային ջարդ, որպես այդպիսին, չի լինի, բայց կփորձենք մարդկանց հետ զրուցել, աշխատանքներ տանել, որ նորմալ աշխատեն, կոռուպցիոն և այլ տեսակի բաներն էլ հասցնենք մինիմալի: Ովքեր կենթարկվեն այդ պահանջներին՝ կաշխատեն, եթե չէ՝ կազատվեն: Անփոխարինելի մարդիկ չկան: Սա այն հիմնարկը չի, որ մարդիկ թույլ լինեն, խախտումներ թույլ տան: Այս հիմնարկում ամեն խախտում ճակատագրական է:

 – Իսկ ինչո՞ւ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնի ընտրությունը կանգ առավ հենց Ձեզ վրա:

– Ես երկար տարիներ աշխատում էի և երկար ժամանակ էլ կադրերի ռեզերվում էի: Ինձ առաջ են քաշել որպես փորձառու անձի:

 – Իսկ Սեյրան Սարոյանը և պաշտպանության նախկին փոխնախարարն ի՞նչ դերակատարություն են ունեցել Ձեր նշանակման հարցում:

– Սեյրան Սարոյանը որևէ կապ չունի: Նրան ճանաչում եմ, ազգակցական կապ չկա: Նա պարզապես մարտական ընկեր է: Ես պատերազմի եմ մասնակցել, և պաշտպանության փոխնախարարն ու պատերազմի մնացած մասնակիցները իմ ընկերներն են, բայց դա կապ չունի իմ նշանակման հետ: Կամ՝ նրանք ի՞նչ լիազորություններ ունեն: Նրանք պարզապես իմ մոտիկներն են, իմ ընկերները: Բա երբ որ պատերազմ էի գնում, ինչի՞ մեկը չեկավ ասեր՝ մի գնա: Իմ նշանակումը պայմանավորված է բացառապես իմ անցած ուղով, իմ վաստակի գնահատմամբ: Հանրապետության ղեկավարները, արդարադատության նախարարը գտել են, որ ես աշխատանքային ջիղ ունեմ, փորձ ունեմ, բնավորության գծեր ունեմ: Առաջարկել են ու նշանակել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում