Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Կայացած բանակն ապացուցեց՝ Հայաստանն ի զորու է կառուցել կենսունակ ազգային պետություն

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Սոչիից հետո իրավիճակը հանրագումարի բերելու, ամփոփելու անհրաժեշտություն կա: Ի՞նչ ունեցանք Սոչիում, կա՞ր արդյոք վտանգ Մինսկի խմբի գործընթացի համար:

 – Նախ` պետք է հասկանանք, որ Սոչիի հանդիպումը և բոլոր խժդժությունները հանդիպումից առաջ հրահրված էին ոչ պատահական, կոչված էին մի բանի, որ Պուտինը հանդես գար իբրև խաղաղարար, որովհետև նա բազմիցս հանդես է եկել որպես կոնֆլիկտ հրահրող` և՛ Ուկրաինայում, և՛ Մերձդնեստրում, և՛ Վրաստանում, և ահա նա ուզում էր գոնե Հարավային Կովկասում հանդես գալ իբրև ապակոնֆլիկտային, բայց այստեղ մի քանի խաղաքարտեր խառնվեցին: Նախ` հանդիպումից առաջ Լևոն Հայրապետյանի ձերբակալումը, որը բնավ թույլ չտվեց Պուտինին հանդես գալ այդպիսի պոզիտիվ մակարդակով, և կոնկրետ Հայաստանում նրա իմիջը իջավ: Կա նաև երկրորդ կետ, որն ուրախությամբ ուզում եմ նշել` դա մեր հայկական բանակն է, որը համաձայն ռուսական պլանների պետք է ընկրկեր, պետք է օգնություն հայցեր՝ թույլ տալով, որ Պուտինը հանդես գա իբրև հայկական կողմի խաղաղության աղավնի: Տեսանք, որ եղավ ճիշտ հակառակը: Հայկական բանակը բացարձակ այլ դիրքորոշում բռնեց: Իսկապես մենք այնքան տեղերում ենք զիջել մեր պետականությունը, բայց ահա հենց այս պարագայում ունեցանք պետականության զարթոնք, այդ նույնը եղավ և բանակի շարքերում, և հասարակության շարքերում: Ես հաշվի չեմ առնում այն պարարտ երիտասարդներին, որոնք նստած են համակարգչի առաջ և գրում են` բոլորս դեպի ռազմաճակատ, բայց իրենք անհույս մնում են համակարգչի մոտ: Մենք ապացուցեցինք, որ պետականության ռեսուրս ունենք:

Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում: Ռուսաստանը ներկա պահին ձախողել է իր պետություն ունենալու բոլոր պրոյեկտները: Նա չկարողացավ կայացնել խաղաղ դեմոկրատական պետություն, ուղղակի ռեսուրս չուներ: Նա չկարողացավ կայացնել հզոր տեխնոլոգիական երկիր, որովհետև, գիտենք, բոլորը գողանում են, և հսկայական ռեսուրսների վրա նստած այդ երկիրը չկարողացավ այդ պրոյեկտը իրականացնել: Նա չկարողացավ իրականացնել քրիստոնեական երկիր, որը վերջին ճիգն էր քրիստոնեական հանրություն ստեղծելու, որովհետև Ռուսաստանում քրիստոնեական մասը քրիստոնյա չէ, իսկ փաստական բնակչությունը մուսուլմաններ են, և հիմա Ռուսաստանն անցել է իր միակ հնարավոր պրոյեկտին: Նա որոշել է լինել վտանգավոր պետություն: Ես հասկանում եմ Պուտինին, որ ուրիշ ճար չունի, բայց չեմ հասկանում մեր իշխանություններին, որոնք ճար ունեն, որոնք ունեն այսպիսի պետական, կռվող, պայքարող սքանչելի հասարակություն: Այսինքն` սա ուղղակի ոսկե շանս է վերջապես թոթափելու հին սխեմաները, որի տակ մենք ապրում ենք: Մենք պետք է դադարեցնենք մեր պրոպագանդայի միտումնավոր խեղճությունը, որ իբր թե փորձում է կատարել աշխարհաքաղաքական գլոբալ ինտեգրացիայի փորձ: Այդ ձևով մեր գիտակցությունը շեղելով, մեզ տանջելով մեզ տեղափոխելով դեպի վտանգավոր պրոյեկտ:

 – Ի վերջո, Հայաստանը փրկե՞ց Մինսկի խումբը, թե՞ ոչ:

 – Ռուսաստանի համար դա ամենաձեռնտու տարբերակն է` ապամիջազգայնացնել: Պուտինը հայտարարեց, որ մեզ համարում ենք իրավասու միակողմանի խզել բոլոր միջազգային պայմանագրերը: Նա պրոյեկտ է իրականացնում՝ վտանգավոր պետություն դառնալու պրոյեկտ, բայց Հայաստանը վտանգավոր պետություն դառնալու ոչ ռեսուրս ունի, ոչ էլ ռացիոնալ նպատակահարմարություն, դրա համար Հայաստանին առավելագույնս ձեռնտու է բոլոր ճիգերով կառչել բոլոր միջազգային պայմանավորվածություններից, փաստաթղթերից: Մինսկի խումբը նույնպես տեղավորվում է այդ ֆորմատի մեջ:

 – Ձեր բնորոշմամբ՝ այդ վտանգավոր պետությունը ուղղակի կամ անուղղակի նաև երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը: Հուլիսի 25-ից ի վեր, մենք ունեցանք աննախադեպ հարձակում Հայաստանի սահմանների վրա, բայց այդպես էլ ոչ մի արձագանք ու անհանգստություն չստացանք ՀԱՊԿ-ի կողմից, մինչդեռ այդպիսի անհանգստություն եղավ ՆԱՏՕ-ի կողմից, Մեծ Բրիտանիայի կողմից, շատ որոշակի նաև ԱՄՆ կողմից: Այս ամենից հետո օրակարգային է դառնում Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիայի խնդիրը՝ Հայաստանը չի կարող մնալ անվտանգություն երաշխավորող կազմակերպության հույսին, որի բոլոր անդամները, բացի թերևս Ռուսաստանից, Հայաստանի համար ոչ բարեկամ երկրներ են:

– Բնականաբար, այստեղ երեք կետ կա: Առաջին հերթին, երբ որ Ռուսաստանն ասում է, որ ինքը գարանտ է ինչ-որ մի երկրի անվտանգության, ապա նա երբեք դա ուղիղ տեքստով չի ասում: Կա մեկ ուրիշ գաղափարական բան, երբ որ Ռուսաստանն ասում է, որ ինչ-որ մեկին պաշտպանելու է, ենթադրվում է, որ նա պաշտպանելու է այդ երկիրը Ռուսաստանից: Այսինքն` մենք հիմա առայժմ պաշտպանված ենք Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից, բայց դա էլ դեռ խիստ կասկածելի է: Ինչ պետք է մենք այս պարագայում անենք և ինչու են ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները մեզ թշնամի: Իրենք մեզ թշնամի չեն, ուղղակի նրանք պետական մտածողություն ունեցող միավորումներ են, և Հայաստանի հարևանությունը, ԵվրԱզԷՍ մտնելը, կոնֆլիկտները այդ երկրներին ձեռնտու չեն, բայց նաև ձեռնտու չէ Հայաստանին:

Մենք ձեռնտու ենք այլ երկրներին, որոնցից կտրված ենք Ռուսաստանի քաղաքականության պատճառով: Մենք ձեռնտու ենք Իրանին, Վրաստանին: Մենք ձեռնտու ենք մեր անմիջական հարևաններին և զարմանալիորեն ձեռնտու ենք նաև Թուրքիային, մանավանդ` Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում, ձեռնտու ենք նաև արևմտյան ներկայությանը, որովհետև այդ ձևով արևմտյան ալյանսը կարողանում է բավականաչափ ստաբիլ քրիստոնյա երկրում ունենալ ներկայություն: Մենք թերագնահատում ենք մեր երկիրը, բայց ահագին չափանիշներ կան, որ համապատասխանում են, և չենք օգտագործում:

 – 5-րդ էշելոնի մասին ի՞նչ կարծիքի եք: Վայ հայրենասերները ուկրաինական դեպքերի ամբողջ ընթացքում փորձում էին քարոզել, որ այ կտեսնեք` ինչ կլինի: Ի՞նչ ունենք իրականում:

 – Որ Հայաստանին վտանգներ սպառնում են` դա ակնհայտ է, որովհետև մենք տեսանք, թե ինչ եղավ Ուկրաինայում: Դա խայտառակ բան էր, բայց ասեմ, որ մեզ էլ ստիպեցին ԵվրԱզԷՍ մտնել` որպես Ուկրաինային համոզելու միջոց: Երբ մենք հայտարարեցինք, որ մտնում ենք, իսկ Ուկրաինան հայտարարեց, որ չի մտնում, մենք դարձանք անկարևոր և ԵվրԱզԷՍ-ի ժողովուրդը չգիտի` մեզնից ինչպես ազատվել:

 – Ի՞նչ ենք անում Մինսկի խմբի և Ղարաբաղի հետ:

 – Մինսկի խումբը կմնա, որովհետև Մինսկի խումբը այն խումբն է, որտեղ Ռուսաստանն ու Ամերիկան, բարեբախտաբար, համաձայնվել են և պայմանավորվել են, որ ֆորմատը պետք է պահպանվի, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի:

 – Ի՞նչ ենք անում Հայաստանի ներսում:

 – Վերջապես լինում ենք խորամանկ և փորձում ենք առավելագույնս նորոգել բոլոր միջազգային պայմանագրերը: Փորձում ենք վերջապես գոնե հարաբերական ժողովրդավարություն և տնտեսական ազատություն տալ այն ժողովրդին, որը 100 անգամ ապացուցեց, որ դրան արժանի է:

– Իսկ քաղաքական դաշտի անելիքները որո՞նք են: Այն, ինչ Դուք ներկայացնում եք, հասարակական-քաղաքական ներկապնակը պատրաստ չէ այդպիսի հերոսական ժողովրդին առաջնորդել ազգային պետություն կառուցելու:

 – Վերջին դեպքերից հետո մի բան ակնհայտ հասկացա, որ մարդիկ հասկացել են իրենց ուժը, իրենց ռեսուրսը, իրենց պոտենցիալը, իսկ այդ ժողովուրդը իսկապես ինքը կտա սխեման: Քաղաքական ուժերը մի առաքելություն ունեն` օրակարգ առաջարկել ժողովրդին:

 – Իսկ 12 կետե՞րը:

– 12 կետերը դա ժողովրդի ավելի ճոխ ներկայացված դժգոհություններն են: Դա քաղաքական օրակարգ չէ: Ժողովուրդը ավելի իմաստուն է դժգոհում, քան այդ 12 կետերը: Բանակի կայացած ստրուկտուրան մեզ ապացուցում է մի բան` մենք ի զորու ենք կենսունակ, աշխատող կառույցներ ստեղծելու, խնդիրն այն է, որ ժամանակ չունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում