Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Վարչապետի հանձնարարականով՝ հանրային դեմքերին չեն նվաստացնի

Այսօր ավարտվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Թֆինինգ» երկամյա ծրագիրը, որի նպատակը թարգմանչական ոլորտի կարողությունների ամրապնդումն էր: Արդարադատության նախարարությունն ունի թարգմանչական կենտրոն, որը հիմնականում զբաղվում է իրավական նորմատիվ ակտերի թարգմանությամբ, իսկ այս ծրագիրը ուղղված էր հենց այդ կենտրոնի բարելավմանը:

Ծրագրից զատ՝ «Առաջին լրատվական»-ը նախարարից հետաքրքրվեց Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության և նրա հավանական փոխարինողների մասին: Նախարարը, սակայն, շարունակեց պնդել, թե Հայկ Հարությունյանն ազատված չէ աշխատանքից, այլ պարզապես ժամանակավորապես բացակայում է:

Ինչ վերաբերում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետին, որը ոստիկանության համակարգից է, նախարարը նրա նշանակումը նորմալ է համարում:

«Եթե վիճակագրություն կատարենք, ապա քրեակատարողական համակարգում բավականին ստվար զանգված ծառայողներ կան, ովքեր տեղափոխվել են ոստիկանությունից: Ընդհանրապես այդ հատուկ ծառայությունները՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՔԿ ծառայություն, դրանք ըստ էության հավասարեցված են, և դրա համար Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի համապատասխան տեղաշարժեր լինեն մի հատուկ ծառայությունից մեկ այլ հատուկ ծառայություն: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա ժամանակը ցույց կտա»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ նույն ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանը ոստիկանության համակարգից է:

«Առաջին լրատվական»-ը նախարարից հետաքրքրվեց նաև, թե կատարե՞լ է վարչապետի հանձնարարականը, որը վերաբերում էր քաղաքացիական հասարակության գործողություններին:

«Դա ոչ թե քաղաքացիական հասարակությանն էր վերաբերում, այլ վերաբերում է հանրային կերպարների պաշտպանվածության մեխանիզմին: Այդ ուղղությամբ մենք աշխատանքներն ավարտել ենք և մոտ ժամանակներս մեր եզրակացությունը կներկայացնենք կառավարությանը»,- ասաց նախարարը՝ չմանրամասնելով, թե այդ եզրակացությունը օրենսդրական նախաձեռնությա՞ն տեսքով է, թե՞ այլ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին նման հանձնարարական էր տվել այն բանից հետո, երբ կուտակայինի դեմ պայքարի ակտիվիստները մետաղադրամներ էին նետել պաշտոնյաների ուղղությամբ, որը վարչապետի կողմից մեկնաբանվեց որպես իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու փորձ:

«Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը, ինչպես, օրինակ, պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ: … Ուստի արդարադատության նախարարին ու ոստիկանապետին հանձնարարում եմ քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպչական»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում