Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

«Ադրբեջանը պղտոր ջրում ձուկ է որսում, Հայատանը պետք է ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա». Լարիսա Ալավերդյան

«Կարեն Պետրոսյանի դիակը պետք է օր առաջ բերվի Հայաստան, քանի որ շատ կարևոր է, որ մինչև դատաբժշկական փորձաքննությունը հետքերը չվերանան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը վախվորած վիճակում է, ավելին անել չի կարող, ուստի Հայաստանի Կարմիր խաչն էլ առավել օպերատիվ աշխատել չի կարող:

Ըստ Լարիսա Ալավերդյանի` այս պահին միջազգային իրավունքը անտեսվում է. «Հայտնվել ենք պղտոր վիճակում. Ադրբեջանն ուզում է այստեղ իր ձուկը բռնել, միջազգային իրավունքի փոխարեն՝ քաղաքական շահերով են հիմա առաջ շարժվում»: Լարիսա Ալավերդյանի խոսքով` Հայաստանը առաջինը պետք է ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների վրա: «Սահմանային միջադեպերի հետազոտություն չի իրականացվում, մի տեսակ արհամարհանք և պայծառատեսություն կա գործընթացում»,- ասաց նա:

Տիկին Ալավերդյանը նաև ընդգծեց, որ զարմանում է` Հայաստանը հարցը ինչպե՞ս չի միջազգայանցնում՝ իր ձայնը բարձացնելով, ինչու չէ, ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում, տարբեր հարթակներում. հնարավորություններ շատ կան, «պասիվության մատնվելով՝ հաջողության չենք կարող հասնել»:

Նախկին ՄԻՊ-ը նշեց նաև, որ արտաքին գործերի նախարարությունը ևս պետք է հստակ հայեցակարգ ունենա, ինչը չկա: Առհասարակ, ըստ նրա, արտաքին դոտկտրինը ոտքից գլուխ սխալ է, և այսպիսի իրավիճակ է արդեն 20 տարի:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ հիմա գլոբալ խաղ է, «այս պարտիայում շահել է ՌԴ-ն. Ռուսաստանին հաջողվեց ապացուցել, որ տարածաշրջանում հզոր ազդեցություն ունի»: Ըստ նրա` հետաքրքիր էր նաև այն, որ այս փուլում Մեծ Բրիտանիան ևս միջամտեց` խոսելով սահմանային միջադեպերի մասին: «Բրիթիշ պետրոլիումը չի թողնի, որ պատերազմ լինի»,- ասաց նա:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում