Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Շփման գծում իրավիճակը սրվել է Ռուսաստանի դրդմամբ. Դավիթ Շահնազարյան

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար,  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը: 

– Պարոն Շահնազարյան, ի՞նչ է տեղի ունենում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Վերջին օրերին շարունակ շփման գծում բախումների մասին տեղեկատվություն ենք ստանում, ճիշտ է` երբեմն իրարամերժ, սակայն միանշամակ է, որ վիճակը լարված է: Դրա մասին պաշտոնապես հայտարարում են և ՀՀ, և ԼՂ պաշտպանական գերատեսչությունները: Ձեր գնահատմամբ` ի՞նչ իրավիճակ է և որո՞նք են պատճառները:

 – Այն, որ լարվածությունը հասել է գագաթնակետին, մի քայլ ավելի լայնածավալ գործողություններ են` ակնհայտ է, և որևէ մեկը չի ժխտում: Անսպասելի բան չի կատարվել: Ադրբեջանը չի թաքցնում, որ դա իր քաղաքականությունն է, և հիմա փորձում է այդ քաղաքականությունն արդեն դիվերսիոն հարձակումներով իրականացնել` նպատակ ունենալով վախի և խուճապի մթնոլորտ առաջացնել թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: Կարող եմ ասել, որ այն ամբողջապես տապալվել է:

Ադրբեջանը նաև այլ նպատակներ ունի: Նպատակներից մեկն ուղղված է հենց Մինսկի խմբին և Մինսկի խմբի ձևաչափին, որը արդեն տարիներ շարունակ Ադրբեջանը ցանկանում է չեզոքացնել և զրոյացնել, չունենալ միջազգային որևէ կարգավորման նման հարթակ, հեղինակավոր հարթակ և ամբողջովին վարկաբեկել այդ ձևաչափը: Երկրորդ՝ այստեղ նրա դաշնակիցն է Ռուսաստանը, ինչի մասին ես զգուշացրել եմ: Վերջինս նույնպես նույն նպատակն է հետապնդում՝ չեզոքացնել, ինչու չէ` նաև զրոյացնել Մինսկի խմբի դերը և փորձել առանձին հանդես գալ որպես միջնորդ: Կա շահերի բացարձակ համընկնում: Բացի այդ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի այս քաղաքականության և ինչու չէ` այս գործողությունների քաջալերման վերաբերյալ նույնպես որևէ կասկած չկա, ինչի մասին է վկայում սպառազինությունների մատակարարումը, ՌԴ պաշտոնատար տարբեր անձանց կողմից անընդհատ Ադրբեջանին տարածաշրջանում համար մեկ ռազմավարական գործընկեր անվանելը: Վերջին քայլը՝ Լևոն Հայրապետյանի կալանավորումը, ընդգծված հակաարցախյան և հակահայկական քայլ է: Այն հստակ ցույց է տալիս այդ համագործակցությունը: Ըստ էության, ձևավորվել է շատ հետաքրքիր մի առանցք՝ Մոսկվա-Բաքու-Անկարա, և այս պահին այդ առանցքը խնդիրները լուծում է ապակայունացման և արյունահեղության միջոցով, ինչու չէ` միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու միջոցով առաջին հերթին չեզոքացնել Մինսկի խումբը, վախեցնել Հայաստանին և Ղարաբաղին, և ըստ էության` այս ամենը գուցե նաև ինչ-որ չափով տեղավորվում է Ռուսաստանի նեոկայսերապետական ծրագրերի մեջ:

 – Պարոն Շահնազարյան, հստակ է, որ մենք հիմա ունենք օգոստոսի 8-ին Սոչիում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը, և ըստ երևույթին Ռուսաստանի նախագահը պետք է այդ հանդիպումը կազմակերպի և նրա միջնորդությամբ է լինելու: Այս հանդիպումը հրապարակից հանում է դեռևս Օլանդի այցի շրջանակներում հայտարարված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ֆրանսիայում, ապա ինչու չէ` նաև հնարավորություն կար, որ կարող է նաև ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում լիներ այդ հանդիպումը: Ուորլիքից սկսված գործընթացը կարծես թե վիժեցվում է այս հանդիպմամբ:

 – Նախ նշեմ, որ Ադրբեջանի այդ ծրագրերի մի մասը, համենայնդեպս` ահաբեկել Հայաստանին և Արցախին, դրանք ամբողջովին տապալվեցին, և այժմ Ադրբեջանը ունի շատ լուրջ ներքին խնդիրներ, որովհետև Ադրբեջանում արդեն շատերը նույնիսկ բացահայտ գրում են, որ սա ակնհայտ ադրբեջանական կողմի նախաձեռնություններն են, հարձակումներն են, և դա արդեն ակնհայտ է դառնում: Նույնիսկ Ադրբեջանի վերլուծաբաններն են նշում` «այդպես չի լինում, որ հարձակվող կողմն է ավելի շատ զոհեր տալիս, որովհետև ակնհայտ է, որ դա մեր նախաձեռնությունն է»: Բացի այդ, Արցախի իշխանությունները ներկայացնում են անհերքելի ապացույցներ` այն հատուկ միջոցները, հատուկ զենքերը, որոնք ունեցել են դիվերսանտները, այսինքն` մեր ձեռքում են հայտնվել, այսինքն` մեր դիրքերում է դա տեղի ունեցել, և հիմա ներքին խնդիրներ ունի Ադրբեջանը: Անկեղծ ասած` ես սպասում եմ, որ նրանք պատրաստվում են պատասխան հարվածների, բայց ես վստահ եմ, որ մեր զինված ուժերը, հատուկ ծառայությունները, չնայած  զոհերին, իրենց գործը հաջողությամբ կատարել են` ի տարբերություն արտաքին քաղաքական ոլորտի: Կարծում եմ` այս վերջին գործողություններից մեկի մասին նախօրոք մերոնք ունեցել են տեղեկություն, և ադրբեջանցիներն ուղղակի ծուղակն են ընկել: Փառք ու պատիվ մերոնց:

Ինչ վերաբերում է ձեր հարցին` այո՛, առաջին` Ռուսաստանը սրանով ուզում է ցույց տալ, որ տեսեք, դուք ուզում էիք կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպում, չստացվեց, մենք շատ արագ կազմակերպում ենք: Երկրորդ՝ ի՞նչ կհաջողվի Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը երբեք խնդիր չի ունեցել հարցը կարգավորելու, կհաջողվի՞ արդյոք նրան թուլացնել այս լարվածությունը: Եկեք պարզ հասկանանք, որ այսօր հրադադար չկա: Հիմա հրադադարի փոխարեն մենք ունենք դիրքային պատերազմ: Կհաջողվի՞ վերահաստատել զինադադարը, դրա համար Ռուսաստանը մեկ բան պետք է անի ընդամենը,- անձամբ ինձ համար ցանկացած քայլ կլինի ոչ բավարար և բացառապես Մինսկի խմբի և միջազգային հանրության դեմ ուղղված,- առաջիկա հանդիպմանը, եթե այն կայանա, հաջողվի հասնել նրան, որպեսզի կողմերը վերահաստատեն 1995 թվականի փետրվարին երեք կողմերի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների պայմանագիրը, որը կոչվում էր «Զինադադարը ամրապնդելուն ուղղված միջոցների մասին»: Եթե դա եղավ, ինչ-որ կերպ կարելի է դա արդարացված համարել, իսկ եթե չեղավ, նշանակում է, որ սա ուներ քարոզչական նշանակություն Ռուսաստանի համար:

 – Կարո՞ղ էր իրավիճակը սրվել Ռուսաստանի դրդմամբ կամ նրա կողմից:

 – Որևէ կասկած չկա, որ դա դրդվել է, ավելին` քաջալերվել է Ռուսաստանի կողմից: Օրերս «Ռոսիա 24» ալիքով դիտում էի ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության վարչության պետի տեղակալի (մակարդակը զգացեք) հայտարարությունը: Հաղորդավարը կարդում էր այդ տեքստը, իսկ հետևում կադրերի վրա գնում էին ադրբեջանական զոհված զինծառայողների հուղարկավորություններ: Կասկած չկա, որ առնվազն քաջալերվում է Ռուսաստանի կողմից:

– Նույն Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի իրավիճակի թուլացմամբ:

 – Ռուսաստանն ուզում է սրացումը կամ թուլացումը ամբողջապես վերահսկվի իր կողմից: Առայժմ դա ստացվում է:

 – Այստեղ երկու նպատակ կարող է հետապնդվել: Մի կողմից` փաստորեն միջազգային հանրությանը ցույց տալ, որ ուկրաինական պատերազմը չի խանգարել իրեն, որպեսզի, օրինակ, ինքը շարունակի Կովկասում միայնակ իրավիճակը տնօրինել և ավելի լավ, քան ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երկար ժամանակվա փորձերից հետո: Միաժամանակ լուծել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության հարցը: Այսինքն` պատերազմի այս սպառնալիքով Հայաստանին ստիպել, որպեսզի այդ անցակետը դրվի: Երկրորդ` քանի որ փորձ է արվում նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և նավթից` հասկանալի է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Էրզրում գազամուղներով մատակարարման ծրագրի հաշվին, ապա պատերազմի արդյուքում հասնել նրան, որ դրանք վնասվեն, և Ռուսաստանն օգտվի դրանից:

 – Կան նաև այլ պատճառներ: Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը էապես մեծացնելու է իր դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում: Ռուսաստանը հիմա սեղմված լինելով բոլոր կողմերից, հայտնվելով քաղաքական, տնտեսական մեկուսացման մեջ` իր շուրջը փորձում է նոր ապակայունացման կետեր ստեղծել: Ընդ որում` ռուս վերլուծաբանները այդ հարցում մեղադրում են Արևմուտքին: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը`  ԼՂ հակամարտության գոտու միլիտարիզացիայի ամենամեծ դերակատարը, հիմա միաժամանակ փորձում է, այսպես կոչված, խաղաղարարի դեր ստանձնել, որն անընդունելի է բացարձակապես: Հսկայական զենք-զինամթերք տրամադրելը արդեն իսկ մեծ քաջալերում է: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարեցին, որ կողմերից որևէ մեկին զենք կամ զինամթերք մատակարարելն օրենքով է արգելված:

Ի՞նչ է սպասվում: Եթե Սոչիի հանդիպումը տեղի ունեցավ, կարծում եմ` Հայաստանը պետք է առաջինը միջնորդի, որ եռանախագահներն անհապաղ այցելեն տարածաշրջան: Երկրորդ` իրենք ևս պետք է մասնակցեն Սոչիի հանդիպմանը և պնդեն հենց այդ կետի վրա` զինադադարի ամրապնդման միջոցների, պայմանների վերադարձ:

Հայաստանը պետք է բարձրացնի նաև շատուշատ հարցեր: Ադրբեջանը ինքը կատարելով այս ամենը, ինչում ոչ մի կասկած չկա, քանի որ հարձակողական նախաձեռնությունը, դիվերսիոն գործողությունները գալիս են Ադրբեջանի կողմից, Հայաստանը պետք է պահանջի շատ հստակ վերաբերմունք միջազգային հանրության կողմից և առաջին հերթին` համանախագահներից: Եթե ոչ հրապարակայնորեն, ապա եռանախագահները պարտավոր են ամենախիստ ձևով Ադրբեջանի առաջ դնել այդ հարցը: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ իմանալ, և այդ բալանսավորման պահումը արդեն ի վնաս մեզ է: Շատ ակտիվ գործողություններ են պետք արտաքին քաղաքական ոլորտում: Այստեղ պետք է նույնիսկ հստակ օգտագործվեն նաև ոչ պետական լծակները, քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հասարակությունը, սփյուռքը պետք է շատ հստակ, Ցեղասպանության հարցը հետապնդելուց բացի, առաջ տանի ԼՂ հարցը, և հատկապես ԱՄՆ սփյուռքը: Այս իրավիճակում սփյուռքը պետք է մեծ աշխատանք կատարի, և առնվազն մի քանի կոգրեսմեններ այս իրավիճակում բարձրացնեն ԼՂՀ ճանաչման հարցը: Արտաքին քաղաքական ոլորտում առանձնապես մեծ քաղաքական ակտիվություն պետք է ցուցաբերի Լեռնային Ղարաբաղը:

Մենք հստակ պետք է հասկանանք մի բան` ՀԱՊԿ-ը մեզ համար ոչ միայն անվտանգության երաշխավոր չէ, այլ նոր սպառնալիք է: ՀԱՊԿ-ը դա կազմակերպություն չէ, ՀԱՊԿ-ը դա այն երկրներն են, որոնց հետ Ռուսաստանը նմանատիպ պայմանագրեր ունի, և ամեն ինչ որոշում է Ռուսաստանը: Ո՞ւր է ՀԱՊԿ-ը, չկա, գոյություն չունի որպես այդպիսին: Հիշեցնեմ Բիսմարկի խոսքերը. «Ռուսաստանի հետ ցանկացած պայմանագիր չարժե ավելին, քան այն թղթի կտորը, որի վրա դա ստորագրված է»: Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ Ռուսաստանը թքած ունի իր ստորագրության վրա: Հիմա նա ընդհանրապես իր միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրն է խախտում:

Մենք հստակ պետք է հասկանանք, որ հիմա ոտքի վրա հարկ է ՀՀ անվտանգության կոնցեպցիան արագ փոխել, պետք է այն դիվերսիֆիկացնենք: Մենք ունենք պոտենցիալ շատ լուրջ դաշնակիցներ, օրինակ՝ Իրանը: Բանաձևը պետք է լինի այսպիսին՝ ովքեր են մեր դաշնակիցները: Ովքեր կողմ են խաղաղ բանակցմանը` նրանք մեր դաշնակիցներն են: Բավական մեծ միջազգային պոտենցիալ կա, որ մենք կարող ենք օգտագործել, բայց այստեղ կոնսոլիդացիա է պետք արտաքին քաղաքական հարցերում, պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները և ոչ միայն Արտգործնախարարության լծակները, շատ աշխույժ և շատ արդյունավետ պետք է աշխատեն մեր դեսպանությունները: Ենթադրում եմ, որ իշխանությունները առանձին Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների հետ հավանաբար հանդիպումներ են ունեցել և կունենան, բայց այնպես չլինի, որ արտաքին քաղաքականությունը սկսենք տանուլ տալ, նաև տեղեկատվական պատերազմում սկսենք տանուլ տալ: Օրինակ` 90-ական թվականների մեր հաջողությունները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ ռազմական, արտաքին քաղաքական, տեղեկատվական գործողությունները խիստ ներդաշնակեցված էին իրար: Ցավոք, հիմա ես դա չեմ տեսնում:

Վստահ լինելով Հայաստանի և Արցախի բանակի և հատուկ ծառայությունների զգոնությանը և նրանց պատրաստ լինելուն` կրկնում եմ մեկ անգամ էլ, որ ես հարված եմ սպասում Ադրբեջանից առաջիկա օրերին, և պետք է մեծ ակտիվություն լինի իմ նշած ոլորտներում: Ովքեր դեմ են պատերազմական լուծմանը, նրանք մեր դաշնակիցներն են: Եթե Թուրքիան փորձում է հանդես գալ քիչ թե շատ օբյեկտիվ դիրքերից, միակ երկիրն էր, որ ցավակցություն հայտնեց միայն զոհված ադրբեջանցի զինվորների հարազատներին: Կուզենայի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանի այս ագրեսիվ, ապակայունացնող և Մոսկվայի թելադրանքով համատեղ շահերով արվող քաղաքականությունը զուգորդվում է Ադրբեջանում լուրջ հետապնդումներով ու ճնշումներով` ի դեմս այն անձանց և գործիչների, ովքեր խաղաղ կարգավորման կողմնակից են: Այսօր ում ձեռնտու է անկայունությունը, նոր պատերազմական գործողությունները` նրանք Ադրբեջանի դաշնակիցներն են, մյուս բոլորը մեր դաշնակիցներն են: Բավական ծանր իրավիճակում ենք հայտնվել, որտեղ Ուկրաինայի իրադարձություններին Հայաստանի արձագանքը չբարձրացրեց մեր միջազգային հեղինակությունը, հիմա պետք է դա բավական արագ կատարել և հույսը չդնել օգոստոսի 8-ի Սարգսյան-Ալիև հանդիպման վրա, որովհետև եթե դա նույնիսկ կայացավ և մասնակցեց նաև Մինսկի խումբը, ապա դա լինելու է այս իրավիճակից կախված հանդիպում: Պետք է պատրաստ լինել լուրջ բանակցային գործընթացի և պատրաստ լինել շարունակել արժանի հակահարվածը, որովհետև այն միֆը, որ Ալիևը ստեղծել է իր բանակի մասին` հիմա փլվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում