KISS ռոք խմբի բասիստ Ջին Սիմոնսը հաստատել է, որ շուտով կսկսվեն «Կադիլակ» դպրոցը» ֆիլմի նկարահանումները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա: 1974 թ. Կադիլակ քաղաքի (Միչիգան, ԱՄՆ) դպրոցական թիմի ֆուտբոլիստները կարևոր առաջնությունից առաջ ոգեշնչվելու համար իրենց հանդերձարանում նվագել են KISS խմբի երգը, որից հետո չեմպիոն են դարձել: Իմանալով այս մասին՝ երաժիշտներն անսպասելիորեն գնացել են դպրոց և համերգ տվել մարզիկների համար:
«Ֆիլմն ամբողջովին ֆինանսավորված է և պատրաստ է նկարահանումներին»,- ասել է Սիմոնսը՝ չնշելով, թե երբ է ծրագրված պրեմիերան: