Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Տարոն Մարգարյան. «Բազմաբնակարան շենքերի ընթացիկ խնդիրների կարգավորումը լինելու է քաղաքապետարանի մշտական հսկողության ներքո»

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում, լրագրողների խնդրանքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրին, ըստ որի, Ավանի Դ․Վարուժան փողոցի թիվ 6 շենքում, էներգախնայողության բարձրացման միջոցառումներով կատարվել է շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանհարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։

«Վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի հետ և այդ համատեքստում է նաև այս ծրագիրը, որը նպաստելու է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ է արվել, թերևս, մեր բնակիչների լեզվով ասած տարբերակը մեջբերեմ, ասում են. «Մեր շենքին մուշտակ են հագցրել»: Կարծում եմ, շատ տիպիկ բնորոշում է, հաշվի առնելով, որ շենքի արտաքին պատերը նախ պատել են ջերմամեկուսիչ նյութերով, որից հետո արդեն սվաղել և ներկել են: Բացի այդ, դեպի բնակարաններ տանող աստիճանահարթակների հատվածում, որոնք, ըստ էության, հանդիսանում են բնակարանների արտաքին պատերը, նաև լրացուցիչ պատեր են շարվել և դռներ դրվել, որոնք, իրոք, նպաստել են ջերմամեկուսացմանն ու, այդպիսով, նաև էներգախնայողությանը:

Ինչ վերաբերում է շենքի ընտրությանը, ապա նշեմ, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ, ինչն իր հերթին թույլ էր տալիս առավել հիմնավորված պատկերացում ունենալ, թե որքանով արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը: Մասնագետների հավաստմամբ՝ սա առաջին դեպքն է, որ արդեն առկա շենքում է իրականացվում էներգախնայողության մոտեցումը և այս շենքն էլ, այդ տեսանյունից, Հայաստանում առաջինն ու դեռևս միակն է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ՄԱԶԾ կողմից իրականացված դիտարկմամբ՝ Էներգա¬արդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։

«Սա իսկապես լուրջ ցուցանիշ է, հատկապես հաշվի առնելով, որ այն նաև սոցիալական կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր բնակիչների համար։ Ծրագիրը, իրոք, արժանացել է բնակիչների հավանությանը և ինքներդ էլ կարող եք նրանցից հետաքրքվել և համոզվել դրանում: Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերը պետք է լինեն շարունակական և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի», – նշել է Տարոն Մարգարյանը:

Օգտվելով առիթից՝ լրագրողները հետաքրքրվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:

«Մայրաքաղաքում այսօր ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց մեծ մասը, ինչպես գիտեք, կառուցված է եղել դեռևս խորհրդային տարիներին և բնական է, որ այդ մասով որոշակի խնդիրներ կան ծառացած, որոնց փորձում ենք հետզհետե լուծումներ տալ: Բայց նախ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այսինքն՝ մուտքերը, տանիքները, վերելակները, նկուղները և, ընդհանրապես, այն ամենը, ինչը շենքի հետ է կապված, հանդիսանում է շենքի բնակիչների բաժնային սեփականությունը, որը նաև ենթադրում է, որ դրանց նորոգման և առաջացող խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը, ըստ էության, հենց բնակիչների պարտականությունն է: Սակայն, հաշվի առնելով մեր բնակիչների սոցիալական պայմանները, մենք այս հոգսը որոշակիորեն վերցրել ենք մեր ուսերին և փորձում ենք հետզհետե լուծել դրանք: Մասնավորապես, 2014 թվականի համայնքային բյուջեով մենք շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ գումար ենք նախատեսել բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի, վթարային պատշգամբների, վերելակների և շենքերի ճակատները նորոգելու համար», – ընգծել է Տարոն Մարգարյանը:
Մասնավորապես, այս տարվա աշխատանքների հետ կապված քաղաքապետը ներկայացրել է շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման ծրագրով նախատեսված ծավալները՝ նշելով, որ կնորոգվի ավելի քան 700 շենքերի մուտքեր, ընդ որում խնդիր է դրվել, որ այդ աշխատանքները հիմնականում իրականացվեն ոչ միայն շենքերի առաջին, այլ բոլոր հարկերում: Իսկ տանիքների վերանորոգման ծրագրով էլ հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքներ կիրականացվեն ավելի քան 1000 շենքերում:

Վերելակային տնտեսությանն արդիականացման ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ շենքերի պահպանման ծրագրերով աշխատանքներ են տարվում նաև վերելակների վերանորոգման և բնակիչների անվտանգության ապաահովման ուղղությամբ՝ միաժամանակ հատկանշելով, որ դրանք, ինչպես շենքերի պահպանմանն առնչվող այլ աշխատանքներ, որպես բաժնային սեփականություն, պետք է իրականացվեին համատիրությունների և բնակիչների կողմից:

«Երևանում վերելակային տնտեսությունն այսօր քայքայված վիճակում է, և մենք այս ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Համատիրությունների ուժերով, իհարկե, աշխատանքներ պարբերաբար տարվում են, սակայն դրանք բավարար չեն: Այժմ մասնագիտական կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում և, կարծում եմ, առաջիկա տարիներին մենք կկարողանանք վարչական շրջանների, համատիրությունների և հենց բնակիչների հետ համատեղ ուժերով կոնկրետ քայլեր ձեռնարկել ու կարգավորել հարցը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով վթարավտանգ շքապատշգամբների խնդրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ նախորդ տարի մեկնարկած այս ծրագիրը 2014-ին ավելի քան 200 այդպիսի պատշգամբ կվերանորոգվի: Տարոն Մարգարյանն այս դեպքում ևս ընդգծել է, որ դրանք, ըստ էության, տվյալ բնակարանի բնակչի սեփականությունն են և հենց իրենք են պարտավոր նորոգել, սակայն այս հարցում ևս հաշվի առնելով ինչպես բնակիչների սոցիալական պայմանները, այնպես էլ անվտանգության ապահովման կարևորությունը, աշխատանքները ներառվել են համայնքային ծրագրերում:

«Մենք շարունակելու ենք բազմաբնակարան շենքերի ընթացիկ խնդիրների կարգավորմանն ուղղված մեր որդեգրած քաղաքականությունն ու, համոզված եմ, որ մի քանի տարի անց այդ խնդիրն այլևս այսպիսի սրությամբ չի լինի», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում