ԱՄՆ սենատը հաստատել է Ջոն Թեֆթի նշանակումը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
64-ամյա դիվանագետ Ջոն Թեֆթի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հուլիսի 10-ին առաջադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հուլիսի 29-ին նրա թեկնածությունն է երաշխավորել նաև արտաքին գործերով Սենատի պրոֆիլային կոմիտեն: