ԱՄՆ նախագահը Միսսուրի նահանգի Կանզաս քաղաք կատարած այցի ժամանակ հանդես է եկել ելույթով, որում կոչ է արել հանրապետականներին «վերջ տալ խելագարվելուն և ամբողջ ժամանակ ատելուն», հաղորդում է MSNBC–ը։
«Որոշ բաներ, որ մենք անում ենք առանց Կոնգրեսի, ունեն նշանակություն, սակայն մենք կարող էինք շատ ավելին անել, եթե Կոնգրեսը փոքր-ինչ աջակցեր մեզ։ Պարզապես օգներ մի քիչ։ Վերջ տվեք ամբողջ ժամանակ խելագարվելուն։ Վերջացրեք անընդհատ ատելը։ Եկեք ինչ-որ բան միասին անենք»,- հայտարարել է Ամերիկայի նախագահը։
Այդուհանդերձ, հանրապետականների արձագանքը Օբամայի կրքոտ ելույթին եղել է այն բանաձևի պաշտպանությունը, որը կարող է թույլ տալ հայց ներկայացնել պետության ղեկավարի դեմ լիազորություների վերազանցման համար։
Հանրապետական կուսակցության (որը վերահսկում է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը) ներկայացուցիչները Օբամային մեղադրում են այն բանում, որ նա վերազանցում է իր լիազորությունները։