Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դուստրը՝ 9-ամյա Արիադան, պարծեցել է «մոր» հայտնի շպագատով, գրում է Viva.ua-ը:
Ոսկեհեր Արիադան ամեն կերպ ջանում է նմանակել մորը. 9 տարեկան հասակում նա արդեն բարձրակրունկ կոշիկներ և ի տարիքի համար բավական աչքի ընկնող հագուստ է կրում: Իսկ վերջերս նա սկսել է մոր հետ մարզումների հաճախել: Ակնհայտ է, որ աղջիկը մարմնամարզության ոլորտում բավական հաջողություններ ունի, իսկ մայրը աջակցում է նրան և իր դստեր լուսանկարները հրապարակում Instagram-ում:
Վերջերս Վոլոչկովան հրապարակել է դստեր լուսանկարը, որտեղ նա աթոռի վրա շպագատ է նստել: Հատկանշական է, որ նա դա արել է բոլորովին անսովոր վայրում՝ մուշտակների թուրքական բուտիկում, որտեղ նա հանգստանում է մոր և տատիկի հետ:
Դատելով դրանից՝ կարելի է ասել, որ սկանդալների նկատմամբ սերը նա նույնպես մորից է ժառանգել: