Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանը նախանձելի վիճակում չէ. Ղարաբաղյան կոնֆլիկտը Մոսկվայի նախաձեռնությունն է. Օլեգ Պանֆիլով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ Պանֆիլովը:

– Պարոն Պանֆիլով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթի քննարկման անհրաժեշտությունն առաջացավ անմիջապես Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո: Եվրամիության ղեկավարությունն այսօր ևս Բրյուսելում քննարկում է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Կրեմլին մեղադրելով ուկրաինական ճգնաժամին նպաստելու և ռուսամետ անջատողականներին շարունակաբար զենք մատակարարելու մեջ: Ըստ Ձեզ՝ կշարժվի՞ արդյոք Արևմուտքը միակամության սկզբունքով՝ միևնույն ժամանակ ընթանալով ՌԴ-ի հետ առճակատման ուղով, որից ԵՄ որոշ երկրներ ջանում էին խուսափել:

 – Ես կարծում եմ, որ սա նոր հարթություն չէ, պարզապես  «Բոինգի»  կործանումն էլ ավելի արագացրեց  Արևմուտքի արձագանքն այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, և ինչն ամենակարևորն է՝ կտրուկ կերպով սրեց  Արևմուտքի ընկալումը, թե ինչ ասել է Ռուսաստան և ինչի է պատրաստ  ներկայիս Ռուսաստանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանին ճնշելու ծրագիր Արևմուտքը վաղուց  ուներ: Իմ կարծիքով՝ նույնիսկ այն կապված չէր ուկրաինական զարգացումների հետ, քանի որ, որքանով ինձ է հայտնի, այն ծրագրվել էր դեռևս մի քանի տարի առաջ, քանի որ Արևմուտքի մոտ ծագել էին շատուշատ հարցեր Ռուսաստանի հետ՝ Չեչնիայում գրոհայինների ու Վրաստանի հետ պատերազմի  և Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն անվան տակ հետխորհրդային կայսրությունը վերականգնելու փորձերի առնչությամբ, ուստի  ես կարծում եմ, որ Ուկրաինան դարձավ այն առիթը,  երբ Արևմուտքի ծրագրերն արագացան:

Եկեք հասկանանք՝ ինչ ասել է ավելի շատ պատժամիջոցներ: Առաջին հերթին, Արևմուտքը միանշանակ կգնա այդ պատժամիջոցներին, և կարծում եմ, որ այսօր երեկոյան  արդեն  հայտնի կլինեն այդ նոր պատժամիջոցների ծրագրերը: Երկրորդ հերթին՝ պատժամիջոցները Ռուսաստանին հանգեցնելու են տնտեսական  փակուղու: Իհարկե, շատ ավելի հեշտ կլիներ ազատվել կոնկրետ մարդկանցից, բայց  դա անթույլատրելի է, ուստի բոլոր պատժամիջոցները ի սկզբանե դիտարկվել են Պուտինին զգացմունքայնության բերելու համար, որպեսզի Պուտինը սկսեր մտածել ուղեղով, և որպեսզի նա ի վերջո մտածի, որ Ռուսաստանը, ցավոք սրտի, չդարձավ ինքնուրույն  երկիր, իսկ իր տնտեսությունը մեծապես  կախված է  Արևմուտքից: Այնպես որ՝ ես կարծում եմ, որ պատժամիջոցներ կլինեն, և  ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունի կոորդինացիա, նույնիսկ վերջին շրջանում ԵՄ-ն,  Գերմանիայի գլխավորությամբ, կարելի է ասել՝ ավելի մեծ ակտիվությամբ է զբաղվում այս հարցով, քան  ԱՄՆ-ը:

– Թեև Ռուսաստանի քաղաքականությունն անկանխատեսելի է, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ եք մտածում, տնտեսական կտրուկ պատժամիջոցներից հետո մենք ականատեսն ենք լինելու Ռուսաստանի նահանջի՞ն, երբ իրենք՝ ռուսաստանցիները, այլ բան են պնդում:

 – Ռուսաստանին ամեն դեպքում այնտեղ կհաղթեն: Մինչ այս Ռուսաստանը պարզապես պատերազմել է փոքր երկրների դեմ, իսկ երբ փորձել է նույնն անել մեծ երկրների հետ, ապա  միշտ պարտվել է: Ռուսական կայսրության գոյության ողջ ընթացքում, գոնե 20-րդ դարից սկսած, ոչ ՌԴ-ն, ոչ ԽՍՀՄ-ը  չեն հաղթել. նույնիսկ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է՝ առանց երկրորդ ճակատի ԽՍՀՄ-ը երբեք չէր կարող հաղթել Գերմանիային: Ուստի Չեչնիան կամ Վրաստանը փոքր երկրներ են, որոնք դժվարությամբ կարող էին դիմադրել Ռուսաստանին, իսկ Ուկրաինան ցույց տվեց, որ ինքն արժանի երկիր է, և  ուկրաինական զինված ուժերն ի զորու են մաքրել երկիրը: Իսկ թե  ինչ կլինի դրանից հետո՝ էլի կախված կլինի պատժամիջոցների քանակից ու կշռից և այն բանից, թե ի վերջո՝ ինչ կհասկանա Պուտինը:

 – Պարոն Պանֆիլով, որոշ հեղինակավոր հայաստանյան փորձագետներ չեն բացառում, որ Ռուսաստանը նահանջի Ուկրաինայում, սակայն պնդում են, որ Արևմուտքի ստեղծած անկայունությանը Ռուսաստանն ամեն դեպքում կպատասխանի անկայունությամբ Հարավկովկասյան տարածաշրջանում ՝Վրաստանի, ԼՂ հակամարտության և Ջավախքի միջոցով: Բացառո՞ւմ եք նման զարգացումներ:

 – Հետխորհրդային կայսրության վերականգնման ծրագրերում Պուտինը դիտարկում էր հենց Կովկասը, և կարելի  է ասել, որ առաջին հերթին էր Կովկասը դիտարկվում, քանի որ Կովկասը շատ կարևոր աշխարհաքաղաքական   գոտի է, և երկրորդ  հերթին՝ Կովկասում կան կարևոր էներգետիկ պրոյեկտներ: Պուտինը Կովկասում կանի՞ ինչ-որ բան՝ կախված կլինի ուկրաինական զորքի հաջողություններից և  կտրուկ պատժամիջոցներից, որոնք Պուտինին պարզապես թույլ չեն տա մեկ այլ տեղում պատերազմ սկսել: Մյուս կողմից էլ՝ արդեն տեղեկատվություն կա այն մասին, որ  Հարավային Կովկասի երկու երկրները՝  Ադրբեջանն ու Վրաստանը,  արդեն պաշտոնապես մոտ ապագայում կարող են դառնալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերներ, բայց  այստեղ խնդիրը մնում է  Հայաստանի հետ, որը մինչ այսօր մնում է  ՌԴ գործընկերը և գտնվում է  ոչ այնքան նախանձելի իրավիճակում:

– Ենթադրելի է, որ Ուկրաինայում անհաջողությունից հետո Ռուսաստանը փորձելու է է՛լ ավելի ամրապնդվել  այն երկրների հաշվին, որտեղ Ռուսաստանն ունի անմրցակցային ազդեցություն, այդ թվում՝ Հայաստանում:  Ի՞նչ կարող են անել Ռուսաստանի արբանյակները, ինչպե՞ս խուսափել մեկուսացող Ռուսաստանի ազդեցությունից:

 – Եթե կարճ ասեմ այս մասին, ապա և ԼՂ հակամարտությունը, և  հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունները  ՌԴ նախաձեռնությունն են եղել, ԽՍՀՄ-ի ու ԽՍՀՄ մնացորդների: Ուստի բոլոր հակամարտությունների կարգավորումը մեծապես կախված է Ռուսաստանից: Ինձ թվում է, որ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կան առողջ քաղաքական գործիչներ, որոնք  կհասկանան, որ Կովկասը պետք է  լինի միասնական, և ըստ ամենայնի, հասկանում են, որ  ԼՂ հակամարտության չկարգավորմամբ մեծապես հետաքրքրված է  հենց Ռուսաստանը, և երբ այս խոչընդոտը վերանա, ապա Կովկասը կապրի այնպես, ինչպես նախկին մի քանի հազար տարիների ընթացքում:

– Պարոն Պանֆիլով, Ձեզ հայտնի է, որ բացի իսկապես պատերազմական գործիքներից՝ Ռուսաստանը որպես ազդեցության գործիք օգտագործում է քարոզչությունը: Ինչպե՞ս տարանջատել տեղեկատվությունը քարոզչությունից, որն ուղիղ կերպով ազդում է մարդկանց ուղեղների վրա և խեղաթյուրված պատկերացումներ ձևավորում:

– Շնորհակալ եմ այդ հարցի համար:  Ես ավելի քան 20 տարի զբաղվում եմ ռուսական քարոզչության և տեղեկատվական պատերազմների ուսումնասիրությամբ:  Կա մի շատ պարզ եղանակ՝  չդիտել ռուսական հեռուստաընկերություններ, հեռուստատեսություն, որի տեղեկատվության  90%-ը ապատեղեկատվություն է կամ  տեղեկատվության սադրանք: Սկզբունքորեն պուտինյան Ռուսաստանի համար ռուսական հեռուստաընկերությունը իր մարտունակությամբ ամենահզոր զենքն է՝ ատոմային զենքից հետո: Ուստի պետք է դադարել դիտել այդ հեռուստաընկերությունների տեղեկատվական արտադրանքը և ծրագրերը, քաղաքական  շոուները, որոնք  քարոզչական շոուներ են: Սա նաև տեղեկատվական պատերազմ է, պատերազմ, որը Ռուսաստանը վարում է ավելի քան 14 տարի: Ես Լոնդոնում գիրք հրատարակեցի այն մասին, թե ինչպես է Պուտինը վերածնում խորհրդային քարոզչության ավանդույթները, և ըստ էության Պուտինը սկսեց հետխորհրդային կայսրության վերականգնումը՝ վերականգնելով  խորհրդային քարոզչության ավանդույթները՝ իրեն ենթարկեցնելով բոլոր  հեռուստաընկերությունները: Նրանց միջոցով էլ այսօր ձևավորվում է հանրային կարծիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում