ԱՄՆ-ը Իսրայելին սպառազինություն է տրամադրել Գազայի հատվածում գործողության համար՝ հաստատել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ռազմամթերքը, ներառյալ լիցքեր նռնականետերի և ականանետերի համար, իսրայելական բանակին ԱՄՆ-ի ռազմավարական պաշարներից անցած շաբաթ տրամադրվել են պաշտոնական հարցմամբ:
Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ ռազմական օգնությունն օրենքով Սպիտակ տան կողմից հատուկ արտոնում չի պահանջել:
Չորեքշաբթի իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ գործողությունը կշարունակվի և կտարածվի այդ տարածքի կենտրոնի և հարավի ավելի շատ թիրախների վրա: