Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Չորս մարմնավաճառներ ոստիկանության Շենգավիթի բաժնի միջանցքը արյամբ են «ողողել»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց չորս կանանց գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի ՝ոստիկանության Շենգավիթի բաժնում այդ չորս կանայք ածելիներով հետապնդել են ոստիկաններին, երկու ոստիկանի հարկադրել են բաժնից փախչել, կանանցից մեկը ածելիով վնասել է ոստիկանի դաստակը:

Չորս կանանցից երեքին՝ Նարեին, Պայծառին ու Էլմիրային 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը 1-ին մարմնավաճառության կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Անժելան՝ բերման ենթարկված Էլմիրայի մայրը, ըստ մեղադրանքի, մուտք է գործել ոստիկանության առաջին հարկի միջանցք, տեսել է, որ էլմիրայի ձեռքն արյունոտ է, առանց խորամուխ լինելու բորբոքվել է, վիճաբանել ոստիկաններ Ալավերդյանի, Մելքումյանի, Նավասարդյանի հետ, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո փորձել է վնասել ոստիկան Նավասարդյանի դեմքը, հետապնդել է նրան ու ոստիկան Ալավերդյանին, սպառնացել է, թե կվնասի իր կողմից բաժին տարված անչափահաս երեխային:

Բերման ենթարկված երեք կանայք նույնպես, ըստ մեղադրանքի, վիճաբանել են ոստիկանների հետ, չեն ենթարկվել, հրաժարվել են ենթարկվել անձնական զննության, ածելիներով հետապնդել են ոստիկաններին, վնասել են իրենք իրենց, իսկ Նարեն ածելիով վնասել է ոստիկան Նավասարդյանի դաստակը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ոստիկանության բաժնի միջանցքը այս չորս կանանց «ելույթի» ընթացքում «ողողվել է» արյունով, կանանց ճիչերով ու գոռգոռոցներով:

Չորս ամբաստանյալուհիներից երեքը՝ Նարեն, Պայծառն ու Էլմիրան, կալանքի տակ են, իսկ Անժելայի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին. նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ խնամքին երեք անչափահաս երեխա ունի:

Դատական նիստերից մեկին Անժելան եկել էր չորս անչափահաս երեխաների հետ: Վտիտ երեխաները փոքրիկ ճնճղուկների նման շարվել էին դատարանի միջանցքում դրված փայտե նստարանին: Անժելան ժամանակ առ ժամանակ ազդեցիկ բառերով սաստում էր նրանց, բայց դրանից նրանք առերևույթ չէին ընկճվում՝ սովոր էին ազդեցիկ բառերին:

Դատարանում ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր ճանաչեցին ու միջնորդեցին, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Տուժող ոստիկանը չառարկեց արագացված կարգ կիրառելու դեմ:
Դատարանը հաշվի առավ ամբաստանյալուհիների անձը բնութագրող, պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

18-ամյա Նարեն, ով առավել ծանր հանցարարքի համար է մեղադրվում, չորս «գրացիաների» խմբում ամենաաչքաբացն էր երևում: Նրա խնամքին է մանկահասակ՝ 2 տարեկան երեխան:

26-ամյա Պայծառը ամուսնալուծված է, խնամքին 8 տարեկան երեխա ունի: Նախկինում նա երկու անգամ դատվել է՝ 2002 և 2011 թվականներին: Դատարանը Պայծառի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցագործությունների կատարման ռեցիդիվը:

Անժելայի դուստրը՝ 22-ամյա Էլմիրան ըստ փաստաթղթերի՝ խնամքին ոչ ոք չունի, նախկինում դատված չի եղել:

40-ամյա Անժելան նախկինում՝ 1994 թվականին դատվել ու վեց տարի ազատազրկման է դատապարտվել գողության համար: Նրա խնամքին չորս անձ կա՝ իր երեք անչափահաս՝ մինչև 14 տարեկան երեխաները և Պայծառի ութամյա երեխան:

Պայծառի երեխայի, ինչպես նաև Նարեի երկամյա որդու ճակատագրի վերաբերյալ դատարանը հետևյալ որոշումն է կայացրել. քանի որ դատարանում չի ստացվել Պայծառի ու Նարեի հարազատների համաձայնությունը՝ երեխաների խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ, հետևաբար դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո պետք է հանձնարարվի երեխաների փաստացի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որ կազմակերպեն երեխաների հսկողությունը, խնամքը և դաստիարակությունը:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և դատապարտեց 5 տարի ազատազրկման:

Մնացած երեք ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Պայծառը դատապարտվեց 2 տարի 6 ամիս, իսկ Էլմիրան՝ 6 ամիս ազատազրկման: Պայծառի, ինչպես նաև Նարեի պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ից, իսկ Էլմիրայի պատժի սկիզբը՝ 2014 թվականի փետրվարի 17-ից:

Անժելան միակն է, որ դատապարտվեց տուգանքի. հաշվի առնվեց նրա խնամքին գտնվող երեք երեխաների մեղմացուցիչ հանգամանքը:

Անժելան դատապարտվեց 450 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում