Հրազենով զինված երկու տարեց ավազակներ ներխուժել են Չիկագոյի կլինիկաներից մեկը և այնտեղից տարել 56 տուփ վիագրա: Կողոպուտի ընդհանուր արժեքը գերազանցում է երկու հազար դոլարը: Այս մասին հաղորդում է NBC Chicago-ն:
Միջադեպն արձանագրել է տեսախցիկը: Ժապավենում երևում է, թե ինչպես աշխատանքային օրվա ընթացքում երկու տղամարդ, որոնցից յուրաքանչյուրը մոտ 60 տարեկանի տեսք ունի, մտել են շենք, ապա սպառնալով հրազենով`բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպել են իրենց տալ դեղորայքը: Դրանից հետո ավազակներից մեկը վերցրել է նաև սեղանին դրված նոթբուքը: Կողոպուտը տևել է առավելագույնը 10 րոպե:
Քաղաքային ոստիկանությունը ներկայումս զբաղվում է հանցագործների որոնմամբ: