Ավստրալացի թոփ-մոդել Ռոբին Լոուլին մերկ լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում, այդ կերպ իր դժգոհությունն արտահայտելով ընդդեմ Քվինսլենդում ածուխի հանքի կառուցման՝ հաղորդում է The Age-ը:
25-ամյա աստղը լուսանկարում հայտնվել է մարմնին կարմիր մարկերով գրված՝ «Դադարեցրեք ածուխի արտադրությունը» (Stop coal mining) գրությամբ: Բացի այդ, Լոուլին իր բազմահազարանոց բաժանորդների հետ կիսվել է հանքի շինարարության գործընթացի նկարագրությամբ:
Ռոբին Լոուլին ոչ միայն Ավստրալիայի, այլև աշխարհի ամենահայտնի մոդելներից է: Աղջիկը հագուստ է ներկայացնում գեր կանանց համար: Նա նաև շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստներից է և The Australian Ovarian Cancer charity բարեգործական ընկերության ներկայացուցիչ: