Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը նամակ է հղել Ամերիկյան հրեական կոնգրեսի ղեկավարին, ով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր վերադարձնել կոնգրեսի կողմից նրան շնորհված «Արիության համար» մեդալը: Այս մասին հայտնում է ТРТ հեռուստաալիքը:
«Մենք հաճույքով կվերադարձնենք մրցանակը, որը 2004 թվականին շնորհվել էր Ձեր կողմից»,- ասվում է նամակում:
Նամակում փաստերի անմիջական աղավաղում է համարվում Իսրայելի կառավարության գործողությունների մասին Էրդողանի արդար քննադատությունը որպես հակասեմականության դրսևորում ներկայացնելու ձգտումը: