Այսօր՝ հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Էմիլ Բզնունին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 44.8 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի 001 QQ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 19-ամյա Ռազմիկ Ավետիսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: