Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Էրդողանն ընտրությունների նախաշեմին կորցնում է դաշնակիցներին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում լուրջ հակամարտություն է առաջացել: Կուսակցության առաջնորդը՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հաղթանակ է ակնկալում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում, զգալիորեն կորցնում է մոտ շրջապատի մի զանգվածի աջակցությունը: Կուսակցությունից հեռացել է վարչապետի մոտ դաշնակիցներից մեկը՝ Դենգիր Ֆըրաթը: Փորձագետները համոզված են, որ ընտրություններից հետո երկրում անխուսափելիորեն նոր քաղաքական ճգնաժամ կծագի: Այս մասին գրում է Kommersant-ը:

Ֆըրաթի հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ: Նա կուսակցության հիմնադիրներից մեկն է ու կուսակցության նախկին փոխնախագահը: Փորձագետների գնահատականներով՝ կուսակցության շարքերը լքելու քաղաքական գործչի որոշումը ցույց է տալիս կուսակցությունում պառակտման խորությունը՝ այն պահին, երբ նախագահական ընտրություններին մնացել է երկու շաբաթից քիչ ժամանակ: Ֆըրաթը հայտարարել է, որ նախընտրական արշավի մնացյալ ժամկետում մտադիր է աջակցել ոչ թե Էրդողանին, այլ նրա մրցակցին՝ քրդամետ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին:

«Անդամակցությունը «Արդարություն և զարգացում» կուսակցությունում ինձ թույլ չէր տալիս բացահայտ հանդես գալ ընդդեմ այն ամենի, ինչի հետ համաձայն չեմ,-պարզաբանել է Ֆըրաթը:- Սակայն լռել այն պայմաններում, որոնք ստեղծվել են երկրում, կնշանակեր ստանձնել պատասխանատվության անտանելի բեռ: Այդ իսկ պատճառով ես՝ կուսակցության հիմնադիրներից մեկս, կուսակցության շարքերը լքելու որոշում եմ կայացրել»:

Էրդողանը, ով այժմ զբաղված է ընտրարշավով և օրերս է վերադարձել երկրի արևելյան շրջաններ կատարած շրջագայությունից (այնտեղ է կենտրոնացած նրա հիմնական ընտրազանգվածը), դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել իր դաշնակցի հեռանալը:

Սակայն կուսակցության ղեկավարությունում Ֆըրաթի հեռանալու մասին լուրը տագնապով են ընդունել. Ֆըրաթն առաջինը չէ, ով հայտարարել է երկրի ղեկավարության հետ հարաբերությունների խզման մասին և հրաժարվել աջակցել Էրդողանին:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունում աղմկալի պաշտոնաթողությունների առաջին ալիքը տեղի է ունեցել դեռևս ձմռանը, երբ երկրում մասշտաբային սկանդալ հասունացավ, և վարչապետի գլխավորությամբ նախարարների կաբինետի մի քանի անդամների դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրվեցին: Մարտի վերջին Էրդողանի թիմին ժամանակավորապես համախմբեց կուսակցության հաջողությունը մունիցիպալ ընտրություններում, սակայն դրան հաջորդեցին նոր ցնցումներ. Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգությունն ավելի քան 300 մարդու կյանք խլեց և ընդդիմադիր տրամադրությունների նոր բռնկման պատճառ դարձավ: Միևնույն ժամանակ Էրդողանը հակակոռուպցիոն քննություններով իրեն վիրավորողների դեմ արշավ անցկացրեց:

Այդ արշավի վերջին փուլը տեղի ունեցավ հուլիսի կեսերին: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին սկզբում 67, այնուհետև ևս 22 ոստիկանների ձերբակալության մասին, ովքեր իբրև թե մասնակից են սկանդալային կոռուպցիոն գործով պաշտոնյաների մասին տեղեկությունների հավաքմանն ու հետաքննությանը: Առաջիկա ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Էքմելեդին Իհսանօղլուն հայտարարել է, որ մի քանի տասնյակ ոստիկանների ձերբակալությունները «սև բիծ կթողնեն Թուրքիայի պատմության մեջ»: Ինչպես երևում է՝ այդպես է կարծում նաև իշխող կուսակցությունը լքած Դենգիր Ֆըրաթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում