ԱՄՆ-ը արևելյան Ուկրաինայի որոշ հատվածների վերականգնման համար կհատկացնի մոտ 7 մլն դոլարի օգնություն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությանը:
Հաղորդվում է, որ Բայդենը հայտարարել է վերակառուցման համար օգնություն հատկացնելու մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցում:
Գործակալության տվյալներով՝ գումարի մեջ ներառված են հատկացումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ բժշկական օգնության, խմելու ջրի հասանելիության և վերականգնման աշխատանքների համար: