Բրիտանացին դատարանում խոստովանել է, որ յուրացրել է ավելի քան 300 հազար ֆունտ ստեռլինգ (500 հազար դոլար), որը փոխանցվել է Help for Heroes («Օգնություն հերոսների համար») բարեգործական հիմնադրամին։
51-ամյա Քիրստոֆեր Քոուփլենդը դրամահավաքության կետեր է կազմակերպել Անգլիայի և Ուելսի սուպերմարկետներում։ Ամբողջ գումարը նա փոխանցել է իր բանկային հաշվին։
Նա բռնվել է վոլանտյորներից մեկի շնորհիվ, որը նրան կասկածել է խարդախության մեջ և այդ մասին հայտնել ոստիկանությանը։
Դատավորի խոսքերով՝ Քոուփլենդին սպասվում է երկարատև ազատազրկում։