Օքսֆորդի համալսարանի գիտնականների խումբը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ ԴՆԹ-ի 92 տոկոսը կարևոր տեղեկատվություն չի պարունակում, գրում է rosbalt.ru-ն:
Մարդու և այլ կաթնասունների ԴՆԹ-ները համեմատելիս պարզվել է, որ գեները միայն 8 տոկոս կարևոր տեղեկատվություն են կրում:
Հնարավոր է, այս բացահայտման շնորհիվ հնարավոր դառնա պայքարել շատ ժառանգական հիվանդությունների դեմ, որոնք անբուժելի են համարվում: