Իրենց հետազոտության արդյունքում գիտնականները պազել են, որ վերջին 100 տարում մարդիկ դարձել են ավելի բարձրահասակ և գեր: Ավելացել է նաև կյանքի տևողությունը՝ հայտնում է Myjane-ը:
Մասնագետները նշում են, որ այստեղ էվոլյուցիան կապ չունի: Բոլոր նկատվող փոփոխությունները նոր կենսակերպի արդյունք են:
Բժշկության զարգացումն ու սանիտարական նորմերը բերել են կյանքի տևողության ավելացման: Ավելորդ քաշը չափից շատ ուտելու հետևանք է. այսօր սնունդը ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև հաճույք ստանալու միջոց:
Փոխվել են նաև սեռական հասունացման ժամկետները: