Լուրերի համաձայն՝ BMW-ն սկսել է մշակել իր i9 մոդելը, որը պետք է հայտնվի 2016-ին՝ հայտնի ապրանքանիշի 100-ամյակին:
Նորույթը շատ բանով նման կլինի i8-ին: Մասնավորապես, մեքենան հագեցած է հիբրիդային ուժային սարքով, որը ենթարկվում է մշակման: 1,5-լիտրանոց տուրբոդիզելը զարգացնում էր 231 ձիաուժ հզորություն, էլեկրաշարժիչը՝ 131 ձիաուժ, իսկ i9-ի մոտ այդ ցուցանիշը կմեծանա: Դրա հետևանքով ավտոմեքենայի քաշը կավելանա, իսկ կոնստրուկցիայում կօգտագործվեն այնպիսի թեթև նյութեր, ինչպիսին է ալյումինը:
Ավտոմեքենան 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի նվազագույնը 4 վայրկյանում:
Բացի այդ՝ i9-ը կժառանգի M1 ստորտային մեքենայի գծերը, որը BMW-ն թողարկում էր 1978-1981թթ.:
Մեքենայի դիզայնի մշակումը հանձնվել է իտալացի Ջորջետո Ջուջարոյին, որը մտահղացել է Alfa Romeo-ի ու Maserati-ի բազմաթիվ մոդելներ: