Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

«Առավոտի» գերխնդիրն է ստեղծել մեղմ, հանդուրժողական մթնոլորտ. Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթը 20 տարեկան է: Այսօր թերթը նշում էր իր 20-ամյակը: Հրավիրատոմսեր ոչ մեկին չէին ուղարկել, հրավիրել էին նրանց, ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամը, որովհետև, ինչպես իրենք են նշում, «Առավոտը» բոլորինն է:

Շնորհավորելու էին եկել քաղաքական և հասարակական գործիչներ, նախկին առավոտցիներ, լրագրողներ…

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նպատակը, խնդիրը ժամանակին և բազմակողմանի ինֆորմացիա տրամադրելն է, իսկ գերխնդիրը՝ մեր հասարակության մեջ ստեղծել հնարավորիս մեղմ, հանդուրժողական մթնոլորտ:

Արամ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ այս տարիների ընթացքում երբևէ անհարմարության զգացում ունեցե՞լ է, երբ իր լրագրողները դարձել են քաղաքական գործիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ: «Եթե մարդն ասում է, որ թողնում է լրագրությունը և գնում է քաղաքականություն, դա նորմալ է: Ենթադրենք՝ նա պատշար էր, հետո դարձավ կոշիկ կարող, մասնագիտությունը փոխեց, և վերջ, ուրիշ բան է, որ նա պատշար է, բայց թաքուն կոշիկ է կարում: Ես սիրում եմ բոլոր նախկին առավոտցիներին, և նրանք էլ, ենթադրում եմ, որ ինձ են սիրում»,- ասաց Արամ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մամուլը, թերթերը այս 20 տարիների ընթացքում քիչ թե շատ ազատ էին, հեռուստատեսությունը՝ ոչ. ինչպես նախկինում, հիմա էլ ազատ չէ: «Կային առավել ազատ շրջաններ. դա Քոչարյանի նախագահության սկզբի տարին էր, մինչև հոկտեմբերի 27: Չկային զանգեր, անհանգստություններ, ոչ նորմալ հարաբերություններ այս կամ այն ճամբարի հետ և հիմա էլ չկա՝ սկսած 2011-ից»,- նշեց «Առավոտի» գլխավոր խմբագիրը:

Արդյոք դա պայմանավորված էր նրանո՞վ, որ ժամանակները փոխվեցին: Ի պատասխան՝ «Առավոտի» խմբագիրը նշեց, որ ժամանակաները փոխվեցին սոցցանցերի և կայքերի առկայության պարագայում:

ՀՀԿ-ական պատգամավոր, «Առավոտի» նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Առավոտը» մի տոն է, որը միշտ իր հետ է և բոլոր առավոտցիների: «Երջանկություն և մեծ պատիվ ունեմ, որ աշխատել եմ «Առավոտում», որ ճակատագիրն ինձ այդ հնարավորությունը տվել է»,- ասաց նա:

Մարգարիտ Եսայանը, սակայն, չի ափսոսում, որ փոխել է ոլորտը. «Ոչ մի ափսոսանք չկա, քանի որ ինչ-որ մի տարիքից հետո մարդը նոր փուլ պետք է ոտնակոխի: Ես ընդամենը այդ նոր փուլն եմ ոտնակոխել, բայց ես ինձ էլի համարում եմ առավոտցի, «Առավոտը» համարում եմ իմ հայրական օջախ, և միշտ էդպես է լինելու, քանի որ ես 20 տարի շարունակ և կյանքի հետ կապված ամեն ինչ եմ սովորել «Առավոտում»՝ և՛ լրագրության հետ կապված, և՛ ընդհանրապես որոշ սկզբունքներ և պատասխանատվություն ինձ «Առավոտն» է տվել: Ես դրա համար երջանիկ եմ»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ Առավոտում աշխատելու տարիներին ուներ բացարձակ ազատություն, որն ինքը երբեք ի չարս չի գործադրել, ապա հավելեց, որ հիմա էլ ունի ազատություն, որը երբեք ի չարս չի գործադրելու:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում