Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան և ռուս շոումեն Ալեքսանդր Րևվան ցուցադրաբար գրկախառնվել են «Նոր ալիք-2014» փառատոնի հյուրերի առջև, գրում է Viva.ua-ն:
Այս միջադեպից հետո շատ բամբասանքներ և շշուկներ տարածվեցին: Դեռևս նրանց համատեղ «Լուսին» երգի փորձի ժամանակ Րևվան մի քանի անգամ փորձել է համբուրել երգչուհուն, իսկ արդեն համերգից հետո ավելի վճռական է գործել: Նա Վերային բառացիորեն ուտում էր աչքերով: