Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

«Եթե վերանայեն գործերը, բանտում հայտնված ոչ մի զինվոր ցմահ ազատազրկման չի դատապարտվի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան  Ժաննա Ալեքսանյանը:

Տիկին Ալեքսանյան վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում սպանությունները կարծես հիմնականում դիվերսիոն գործողությունների հետևանքով են: Կխնդրեմ այս տարվա կտրվածքով անդրադառնաք բանակում առկա ներքին խնդիրներին, որոնց հետևանքով զոհվում են մեր զինվորները։ Ընդհանրապես, տարեցտարի նման դեպքերի ա՞ճ, թե՞ նվազում եք նկատում:

Նախ ասեմ, որ ավելի շատ դիվերսիոն գործողությունների հետևանքով չեն զոհվում: Դրան զուգահեռ՝ տեղի են ունենում մահվան դեպքեր, ընդ որում՝ դիտավորյալ սպանության դեպքեր: Դրանք դեպքեր են, որ թվում էր, թե այս իրավիճակում, երբ Պաշտպանության նախարարությունը շարունակաբար ասում էր, որ իրավիճակը լարված է սահմանին, և հանրությունը լարվածության մեջ էր, կային մահվան այլ դեպքերևս, նախարարությունը պետք է որ զգոն լիներ՝ կանխելու նմանատիպ դեպքերը:Պարզվում է, որ ոչինչ չի փոխվում՝ նույնիսկ այն դեպքում, երբ սահմանին իրավիճակը լարված է, միևնույն է՝ բանակում մահվան դեպքերի դինամիկան չի նվազում:

Պետք է ընդգծեմ, որ այս տարի՝ առաջին կիսամյակում մահվան դեպքերը ավելին են, քան նախորդ տարի: Վեց ամսվա ընթացքում կար 23դեպք, որոնց ևս 2-3 դեպք է ավելացել:Մյուսը, որ կուզենայի լրացնել այս իրավիճակին, այն է, որ դիտավորյալ սպանությունների դեպքերով հարուցվել է երկու քրեական գործ, և ձերբակալվածներ չկան: Նաև այն, որ մամուլը բավականին լրջորեն հետևում էր որոշ գործերի, սակայն միևնույն է՝ փոփոխություն չեղավ: Մասնավորապես կուզենայի շեշտել Ներսես Կարապետյանի մահվան գործը, երբ նրա գլխի գագաթային մասից էր կրակոցն արձակվել, բայց ձերբակալվել են պաշտոնական դիրքը չարաշահելու համար, այսինքն՝ չի որակվել, թե ինչ հանցագործություն է: Պաշտպանության նախարարության քննչական բաժինն ասում է, որ նրանք են հասցրել, ստորացրել են զնվորին, բայց ով է սպանել ի վերջո՝ ոչինչ չկա:

Ուզում եմ շեշտել, որ բանակում պահպանվում է անպատժելիության մթնոլորտը: Չի բացահայտվում և ճշգրիտ որակում չի ստանում հանցագործությունը։ Եթե չեն բացահայտվում, նշանակում է՝ այդ մահվան դեպքերը պետք է շարունակվեն, և տարօրինակ չէ, որ դրանք ավելանում են:

Ինչպե՞ս պետք է մամուլն ու հասարակությունն արձագանքեն այս դեպքերին: Հաճախ մեղադրանքներ են հնչեցվում, որ այդ մասին բարձրաձայնելը թշնամու ջրաղացին ջուր լցնել է:

Մամուլը պետք է շարունակի լուսաբանել, ընդ որում՝ ավելի խորությամբ, քան լուսաբանել է մինչ այս: Մամուլը չի կարող թշնամություն անել, մամուլն օգնում է այդ նույն ղեկավարությանը, որպեսզի նրանք տեսնեն այդ բացերը և վեր հանեն դրանք, լուծեն խնդիրները: Ես թշնամի եմ համարում այն վերնախավին, որը չի կարգավորում այդ հարցերը տարիներ շարունակ: Այն պատասխանատուները, որոնք պարտավոր են հսկել ու պատասխանատվություն կրել զինվորների կյանքերի համար ու չեն անում՝ նրանք են թշնամական վերաբերմուք ցուցաբերում, դա եմ ես համարում թշնամություն: Դա նրանց համար արդարացման միջոց է, որ մեղադրեն ինչ-որ մեկին, բայց մամուլն իր աշխատանքն է կատարում:

Դեռևս նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի օրոք քրեակատարողական հիմնարկներում նաև ցմահ ազատազրկման դատապարտված զինվորներ կան՝ բանակում տեղի ունեցած սպանությունների համար: Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ նրանց պատժաչափը վերանայել, փոփոխություն մտցնել:

Միանշանակ՝ հաշվի առնելով, թե ինչ ապօրինություններ են թույլ տալիս մեր դատախազական համակարգը, դատական համակարգը, թե ինչպես է դատական համակարգն ուղղակի վավերացնում դատախազության մեղադրանքները: Մեծ մասի գործերին էլ տեղյակ լինելով՝ վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ անմեղ են: Վերանայելու դեպքում ոչ մեկն էլ չի արժանանա ցմահ բանտարկության, երբ ցանկանում են՝ ցմահ են դատապարտում:

Շատ ցավալի է նույնիսկ Լյուքս Ստեփանյանին սպանողին 17 տարվա ազատազրկման դատապարտելը, մեղադրանքս ուղղակի հնչեցնում եմ պաշտպանության նախարարին, որ եթե նա գնացել է դեպքի վայր՝ գործի հանգամանքներին ծանոթանալու, արդյո՞ք Դավիթ Խաչատրյանն արժանի էր այդպիսի մեծ պատժաչափի: Ես, ճիշտն ասած, նրանց տանը եղել եմ, գործի մանրամասներին, ճիշտ է, ծանոթ չեմ, բայց չեմ կարծում, որ այդ տղան այդպիսի մեծ պատժաչափի պետք է արժանանար:

Իսկ որևէ հրամանատար արդյո՞ք պատժվել է, որ զինվորների կյանքեր են խլվում, նրանք վեր են օրենքից: Ինձ համար անընդունելի է, պետք է պատասխանատվություն կրեն զինվորականները, որ այդ թողտվությունը բանակում չստեղծեն, և այդ հանցագործությունները բանակում չկատարվեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում