Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Օլիգոպոլիան իրավունքների լուրջ խնդիր է առաջացնում. Realpolitik` Կարեն Անդրեասյանի հետ

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

-Այս օրերին բոլորը կարծես թե ամփոփում են կառավարության 100 օրը: Ըստ տարբեր տեսակետների՝ Հայաստանում տնտեսությունը օլիգոպոլ համակարգ է: Հետաքրքիր է իմանալ՝ օլիգարխիկ տնտեսություններում, կառավարման համակարգերում իրավունքների հետ կապված խնդիրներն առանձնահատո՞ւկ են, թե՞ դրանք  շատ տիպական են բոլոր օլիգարխիկ կառավարման համակարգերի նման:

 Ես պետք է նշեմ, որ մեզ համար օլիգոպոլիան, այսինքն՝ տնտեսության որոշ ճյուղերի ոչ մենաշնորհացումը, բայց տենդենցը որ կա քիչ խաղացողներ են առանձին շուկաներում՝ լուրջ իրավունքների խնդիր է: Կարելի է ասել, որ իմ պաշտոնավարման ընթացքում կա այնպիսի զարմանք, թե ինչու եմ ես անընդհատ խոսում շուկայից, տնտեսությունից, որովհետև ավանդաբար ակնկալվում է, որ մարդու իրավունքները կապ ունեն ազատազրկման վայրերի կամ ոստիկանական այլ խնդիրների հետ: Բայց մարդիկ մոռանում են սոցիալ-տնտեսական մի հսկայական բլոկի մասին, և նույնիսկ ունեցա խորհրդական, հիմա էլ ունեմ հատուկ օգնական սոցիալ-տնտեսական իրավունքների գծով, և դա բերել է ոչ թե այն ցանկությունը, որ բոլոր տեղերում որոշակի միջամտություն ունենալ, այլ հասկացել ենք, և ես մեկ անգամ ամանորյա շնորհավորանքում ասել եմ, որ մեր ժողովրդին մաղթում եմ հաց ու արդարություն, որովհետև հացի խնդիրն ամենասուրն է: Եվ այսօր աղքատությունը, սոցիալական խնդիրները՝ որպես մարդու իրավունքների լուրջ խնդիր, Հայաստանում ամենաակտուալն են: Ես միշտ կարծել եմ, և մասնագետները կհամաձայնեն ինձ հետ, որ սոցիալական սուր խնդիրների մեղավորը հենց օլիգոպոլիկ համակարգն է: Առանձին շուկայի հատվածներում, որտեղ խաղացողները քիչ են, դա ճնշում է փոքր և միջին ձեռնարկատիրությանը, դա էլ իր հերթին բերում է գործազրկության, դա իր հերթին բերում է աշխատավարձերի անընդհատ ցածր պահելու խնդիր, որովհետև դաշտը բաժանված է մեկ-երկուսի կամ երեքի միջև, ովքեր համաձայնության են գալիս, շատ դժվար է որակյալ աշխատողի համար մրցակցություն ունենալ՝ իր վաստակը մատուցելու և համարժեք աշխատավարձ ակնկալելու: Դա բերում է  նաև մի շարք աշխատանքային իրավունքների խախտումների, որովհետև դարձյալ  շուկայի նման վիճակը տվյալ մասնագետներին զրկում է բարձրաձայնել իր աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը: Էլ չեմ խոսում մնացած ազդեցության մասին: Մեզ համար չկա իրականում երկիր, որտեղ տնտեսական խնդիրները շատ լինեն, և այնտեղ լուրջ հարգանքի արժանանա մարդու իրավունքների ամբողջ  համակարգը, բայց սա չի նշանակում, որ մենք այնպիսի տնտեսական ծանր վիճակում ենք, որ Հայաստանում այսօր չի կարելի խոսել մարդու իրավունքների լուրջ պաշտպանության մասին: Սա էլ կա, բայց ես անընդհատ շեշտադրում եմ այդ խնդիրը, որովհետև ամենացավոտ խնդիրներից է:

-Իսկ եթե ֆիքսենք,  որ կառավարություն վերադարձել են կամ նշանակվել են այնպիսի մարդիկ, ովքեր ուղիղ առնչություն ունեն մենաշնորհների, տնտեսության մենաշնորհացման հետ, կարող ենք այսօր գոնե արձանագրել, որ  այն ազատությունները կամ ազատության մակարդակը, որի մասին ասացիք Ձեր խոսքի վերջում, նահանջեն, և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ազատությունների ոլորտում մենք խնդիրներ ունենանք, մանավանդ այսպիսի միտումներ նշմարելի են հատկապես վերջին բողոքի ակցիաներում, ոստիկանության մասնակցությունը, որստիկանության գործողությունները կարծես մեկնաբանվեցին այնպես, որ ամեն ինչ գնում է այն ուղիով, որը Հայաստանն ընտրել է: Խոսքը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և այն միտումների մասին է, որոնք Հայաստանում հաստատվել են 100 օր առաջ:

-Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, բայց թույլ տվեք, որ այսօր գոնե չհամաձայնել դրա հետ: Ես հակված եմ սպասել և խոսել լավը, քանի դեռ չկա անհույս վիճակ, որ այդ լավը կլինի: Ես միտումներ աշխատում եմ չտեսնել: Տեսել եմ առանձին դեպքեր, որոնք մտահոգիչ են, բայց ես դրանցից դեռ դուրս չեմ բերել այն օրինաչափությունը, որը Դուք  դուրս բերեցիք: Եվ մի խնդիր ևս՝ կառավարության անդամները ինձ չեն հետաքրքրում իրենց պատմական դերով և նշանակությամբ: Ես նայում եմ ամեն մեկին այսօր, և, կներեք, միգուցե սա կարող է սկանդալային հնչել, նույնիսկ նախկինում շատերի կողմից չընդունված կամ հանցագործ համարված, կամ բարոյական որոշակի նկարագիր դրսևորած անընդունելի մարդն այսօր գա ու լծվի մարդու իրավունքների պաշտպանության գործին՝ ես պատրաստ եմ այդպիսի մարդկանց հետ համագործակցել հանուն այն գաղափարի, որի համար ծառայում եմ: Ես զերծ եմ մնում որևէ անձի պատմական, քաղաքական գնահատականներ տալուց, ամեն մեկին նայում եմ թարմ աչքով, լավ ակնկալիքով, որովհետև իմ գործում ես իրավունք չունեմ այդպիսին լինել: Միգուցե ավելի խորամանկ եմ: Եթե նայենք շատ պարզագույն մարդկային տեսանկյունից, իհարկե կարելի է հիշել, որ որևէ մեկին դու ժամանակին տեսել ես վատ իրավիճակում և հիմա չհավատալ նրա բարի նկրտումներին:  Բայց իմ երեք տարվա աշխատանքի ընթացքում ես մարդու իրավունքների աջակցություն եմ քաղել այնպիսի անհատներից, որոնցից, թվում էր, թե անհնար է նման աջակցություն քաղել կոնկրետ խնդիրների հետ կապված: Եվ այդ քարից հաց քամող ժողովրդի պես մենք փորձում ենք ցանկացած մարդուց մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ մի էլեմենտ քաղել և դա անելու ժամանակ փորձում ենք լինել շատ ավելի զգույշ, կոռեկտ, որովհետև ծայրահեղ վիճակներում կարելի է ծայրահեղ գնահատականներ տալ, բայց  այսօր Հայաստանում ծայրահեղ վիճակ չի գոնե մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և ես փորձում եմ լինել հնարավորինս կառուցողական, աշխատել բոլոր կառավարությունների բոլոր նախարարությունների, բոլոր մարդկանց հետ, բայց  այդքան իմ կոնստրուկտիվ փորձերի հետ մեկտեղ  լինում են մարդիկ կամ կառույցներ, որոնց հետ արդեն իսկ իմ համբերությունը հատնում է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում