Կոստա Ռիկայի կառավարությունը ուրբաթ օրը եգիպտացորենը ճանաչել է կենտրոնա-ամերիկյան այդ երկրի մշակութային ժառանգության օբյեկտ՝ գրում է Diario Extra պարբերականը:
«Մեր նախնիների ժառանգությունը, ովքեր տարիներ շարունակ ստեղծել են այն, ինչն այսօր (եգիպտացորենի մշակումը) ավանդույթ է դարձել, պետությանը ստիպել է պահպանել այդ պատգամները»,- ասել է երկրի նախագահ Գիլերմո Սոլիսան:
Բացի հենց բույսից, այդ երկրում այսուհետև մշակութային ժառանգություն են համարվում այդ գյուղատնտեսական կուլտուրայի մշակումը, պատրաստման եղանակը, համը և գույնը: