Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Կապանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Կապանում հուլիսի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի վերջին հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները ներկայացրեցին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Գեորգի Կուտոյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների սկզբունքային նշանակության ու հասունացած անհրաժեշտության մասին, նշեց, որ դա պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում ձևավորված պահանջների հրամայականը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը տրամաբանորեն ձևավորված և օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այն հիմնված է միջազգային փորձի գիտական ու գործնական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:

Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը: «Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա: Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում»,- նշեց Վարդան Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում: «Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի: Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը: Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին: «Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվեցին Սահմանադրությամբ հասարակական հարաբերությունների զարգացման հեռանկարով, սահմանադրական փոփոխությունների մեխանիզմների կիրառմամբ` արդյոք հնարավոր է որոշ դրույթներ փոփոխել պառլամենտի միջոցով, կառավարման մոդելի փոփոխության սկզբունքներով, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնախնդիրներով և այլն: Հանձնաժողովի անդամները հանգամանորեն անդրադարձան բարձրացված բոլոր հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում