Ընթացիկ տարվա սեպտեմբերից Վրաստանի խորհրդարանը 2 տարբեր շենքերում կաշխատի: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Կոմիտեի լսումները կանցկացվեն Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում գտնվող շենքում, իսկ լիագումար նիստերը՝ Քութաիսում խորհրդարանի նոր շենքում:
Որպես խորհրդարանի փոխադրման փաստարկ իշխող թիմի անդամները բերում են Քութաիսում գտնվող նոր շենքում աշխատանքային անտանելի պայմանները, գործադիր և օրենսդիր իշխանության միջև տարածությունը և ավելացած ծախսերը: