Twitter-ի օգտատերերն ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպը: Ավտոշարասյունը խանգարել է հիվանդանոց գնացող հղի ամերիկուհուն անցնել ճանապարհը: Այս մասին գրում է The Hill-ը: Ինչպես նշում է թերթը, միկրոբլոգների ծառայությունը բառացիորեն «պայթել» է:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշբաթի երեկոյան՝ Լոս Անջելեսում: Հաղորդվում է, որ կինը փորձել է անցնել ճանապարհը, սակայն նախագահական շարասյան պատճառով ճանապարհն արգելափակվել էր: Նշվում է, որ ամերիկուհին ստիպված է եղել մոտ 30 րոպե սպասել:
Twitter-ում տեղի ունեցածը համարել են «կանանց դեմ պատերազմ»: Միջադեպը որակվել է նաև որպես «վիրավորական»: Բացի այդ, սոցցանցում հայտնվել է նոր հեշթեգ՝ #ObamaBabyWatch:
Իր հերթին Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտի մամլո քարտուղարը հայտնել է, որ ամերիկուհին ոստիկանության աշխատակիցներին չի ասել, որ իրեն բժշկական օգնություն է անհրաժեշտ: