107 տարի առաջ այս օրն Անգլիայում ձևավորվել է սկաուտական շարժումը: Շարժման հիմնադիրն է հայտնի անգլիացի հասարակական գործիչ, գնդապետ Ռոբերտ Բադեն Փաուելը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ գնդապետը որոշեց փորձել զարգացնել երեխաների համար համապատասխան սկաուտական միջոցառումներ: Այդ նպատակով նա տարբեր սոցիալական շերտերի մոտ 2 տասնյակ տղաների համար կազմակերպեց ճամբար՝ Բրոունսի կղզում: Արդյունքը հաջող էր:
Ժամանակի ընթացքում դաստիարակչական ճամբարի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծացավ՝ ընդլայնելով աշխարհագրությունը: