ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Դարբի քաղաքի հիվանդանոցներից մեկում հիվանդը հինգշաբթի հրաձգություն է իրականացրել: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, տեղի ունեցածի հետևանքով բուժհաստատության աշխատակցուհի է մահացել: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, վիրավորել է բժիշկներից մեկը: Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան:
Հրաձգությունը կատարվել է վերականգնողական կենտրոնում, որը միացել է հիվանդանոցի հիմնական շենքի հետ վերգետնյա անցումով:
Հանցագործը ձերբակալված է, նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն: Ոստիկանության տվյալներով՝ նա հոգեկան խանգարումներ է ունեցել և եղել է այդ հիվանդանոցի հիվանդ: Ձերբակալության ժամանակ նա վնասվածք է ստացել, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: